September 16, 2023
Գործունեություն |
Ընթացիկ հայտարարություններ |
Ընտրական գործընթաց |
Հայտարարություններ |
Հրապարակումներ |
Մամուլի հաղորդագրություններ |
Նորություններ |
Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Երևանի ավագանու ընտրություները վաղն են։ Անկախ դիտորդը սեպտեմբերի 17-ին իրականացնելու է լայնածավալ դիտորդական առաքելություն:
Քվեարկության օրը առաքելությունը 60 շրջիկ խմբերով դիտարկելու է.
- տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստի իրականացումը,
- տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,
- քվեարկության ընթացքը,
- վարչական շրջաններում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների/դաշինքների վարքագիծը
- տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը
Ընտրությունները սպասարկող 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է
- տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը
- արդյունքների աղյուսակավորումը
- ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը
Դաշինքը հանդես է գալու ընտրությունների ընթացքի վերաբերյալ ճեպազրույցներով սեպտեմբեր 17-ին ժամը 14:00-ին և 19:20-ին Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ում, հասցե՝ Աբելյան 6/1, ինչպես նաև սեպտեմբերի 18-ին ժամը 11-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:
Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք հետևել մեզ.
Կապ հաստատելու համար.
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
093 742244
danioanis@gmail.com
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ կազմով․
Դաշինքը համագործակցում է հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ
* Ուղղակի ժողովրդավարություն
* Գյումրու առաջընթաց
* Կանանց իրավունքների տուն
* Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։
Դիտումներ՝ 121