Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախ դիտորդ դաշինքը սկսում է 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը

August 30, 2022

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

📢Անկախ դիտորդ դաշինքը սկսում է 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը:

 

📅Օգոստոսի 27-28-ը իրականացվեց Դաշինքի երկարաժամկետ դիտորդների և համակարգողների վերապատրաստման դասընթաց։

 

💡Վերապատրաստման դասընթացի ընթացքում երկարաժամկետ դիտորդներին ներկայացվեցին դիտորդական առաքելության կառուցվածքը, նպատակները և մեթոդաբանությունը: Դիտորդները ծանոթացան իրենց գործառույթներին, իրավունքներին, պարտականություններին և վարքագծի կանոններին։

 

📑Հարցազրույցների և քարոզչական հավաքների դիտարկման դերախաղերի միջոցով վեր հանվեցին հնարավոր պրակտիկ խնդիրները և քննարկվեցին դրանց լուծումները:

 

👥Միասին քննարկեցինք նաև համայնքներում առկա քաղաքական իրավիճակը, առաջադրված կուսակցությունների և թեկնածուների հետագիծը: 

 

Լուսանկարները հասանելի են ԱՅՍՏԵՂ

 

🙋Առաքելությանը ներգրավվելու և տեղական ժողովրդավարությանը հնարավորություն տալու համար #Դարձիր_դիտորդ

🔎Քվեարկության օրը կարճաժամկետ դիտարկում իրականացնելու համար գրանցվիր այստեղ՝ https://forms.gle/tu4mxDHfDu3w9BJB6

Դիտումներ՝ 85

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????