Գործունեություն | Մամուլի հաղորդագրություններ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը մարտի 26-ին դիտորդական առաքելություն է իրականացնելու Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում :
Երկու համայնքներում էլ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն երկուսի դեպքում էլ ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չէր կայացել, արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններ չէին ձևավորվել։
Մարտի 26-ին այդ համայնքում ընտրություններին կմասնակցի 3 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։
Մարտի 26-ին այդ համայնքում ընտրություններին կմասնակցի 3 կուսակցություն։
Առաքելությունը 8 շրջիկ խմբերով դիտարկելու է.
• տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստերը,
• տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,
• քվեարկության ընթացքը,
• բնակավայրերում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների / դաշինքների վարքագիծը
• տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը
Ընտրությունները սպասարկող 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է
• տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը
• արդյունքների աղյուսակավորումը
• ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը
Դաշինքը ընտրությունների ընթացքի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ կտարածի մարտի 26-ի ժամը 15:00-ին և 19:00-ին, մարտի 27-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:
Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք մեզ հետևել
Telegram: https://t.me/AnkakhDitord
Facebook: Անկախ դիտորդ - Independent Observer
Կապ հաստատելու համար.
Դիտորդական առաքելության խոսնակ՝ Դանիել Իոաննիսյան 093 742244, danioanis@gmail.com
E-mail: independentobserverarm@gmail.com
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ կազմով․
• Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
• Իրազեկ քաղաքացիների միավորում
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ - տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:
Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։