Աշխատողների համար աշխարհի վատագույն երկրների համաթվով Հայաստանը 2022-ին հետընթաց է գրանցել։
Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի (
ITUC) Global Rights Index 2022 զեկույցում Հայաստանը 3+ գործակցով հայտնվել է
Իրավունքների կանոնավոր խախտումներ ունեցող պետությունների շարքում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, վատթարացել է արհմիությունների իրավունքների վիճակը (նախորդ տարի Հայաստանը 2- գործակցով
Որոշակի խախտումներ թույլ տվող երկրների ցանկում էր)։