Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին դեռ չի տրամադրել 1 ամիս առաջ հրապարակած որոշումը

April 17, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանին ու Հայկ Հակոբյանին դեռ չի տրամադրել 1 ամիս առաջ հրապարակված որոշումը։

 

2019թ. հունվարի 19-ին Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչ Վ. Սամվելյանի և ՀՀ Շիրակի մարզի դատախազ Վ. Միրզոյանի որոշումները, որով վերջիններս մերժել էին Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրված ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։

 

2019թ․ մարտի 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վ. Միսակյանի նախագահությամբ, մերժեց բողոքը, բայց որոշում կայացնելուց մեկ ամիս անց իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ստացել բողոքը մերժելու որոշումը։

 

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց է, այն միաժամանակ կատարում է նաև քրեական հետապնդման մարմիններին զսպող գործոնի դեր, ինչն էլ իր հերթին նպաստում է քրեական գործի նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Իսկ ՀՀ Սահմանադրության 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածներից հետևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական վերահսկողություն իրականացնելիս դատարանը կաշկանդված է գործը ողջամիտ ժամկետներում քննելու հանգամանքով, հակառակ պարագայում վտանգի տակ է դրվում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական վերահսկողության ինստիտուտի իրացումը։

 

Դատարանի որոշումը չստանալով՝ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները փաստացի զրկված են տուժողի իրավահաջորդի խախտված իրավունքները և ազատությունները դատական պաշտպանության իրավունքի միջոցով վերականգնելու հնարավորությունից։

 

Դիտումներ՝ 1291

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????