Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին սպանած Անդրեյ Ռազգիլդեևն իրեն մեղավոր չի ճանաչում

February 4, 2020

Ջուլիետա Ղուկասյան | Տեսադարան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախօրեին տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին, հասել նրան, բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին։

 

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևը արդեն 14 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց Ռազգիլդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում։

 

Մանրամասները` տեսանյութում:

 

shantnews.am

Դիտումներ՝ 394

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????