Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո շարունակում է արդիական և խնդրահարույց մնալ պարապուրդի մատնված մասնավոր հատվածի վարձու աշխատողների վարձատրության հարցը

April 27, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ահազանգեր՝ արտակարգ դրության պայմաններում մասնավոր հատվածի աշխատողների աշխատանքի վարձատրության խնդիրների մասին, որոնց հիման վրա վեր է հանել հիմնական խնդիրները և մշակվել համապատասխան առաջարկություններ։

 

Խնդիրները դիտարկվել են միջազգային և ներպետական իրավական ակտերի, միջազգային փորձի համատեքստում։

 

Պետք է նկատել, որ պարետի որոշումներով տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակման արդյունքում, մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև՝ կարի արտադրամասերի վարձու աշխատողների ֆինանսական ապահովվածության հարցը չի լուծվում նույնիսկ ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառմամբ։

 

Անհասկանալի է մնում, թե ինչ մեթոբանությամբ և ինչ չափորոշիչների հիման վրա են առանձնացվել վերոնշյալ միջոցառմամբ նախատեսված ոլորտները, որոնք ամբողջությամբ չեն ներառում պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակները (օրինակ՝ կարի արտադրություն), որոնց դեպքում աշխատողները զրկվում են ոչ միայն  իրենց աշխատավարձից, այլ նաև պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից։

 

Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ համավարակի պայմաններում անխուսափելիորեն յուրաքանչյուրը բախվում է տնտեսական մարտահրավերներին, սակայն այդ պայքարում պետության համար առաջնային խնդիր պետք է դառնա բնակչության կենսապահովման հարցը, իսկ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում տեղի ունեցած դեպքն ահազանգ է այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելուց ավելի քան մեկ ամիս հետո շարունակում է արդիական և չլուծված մնալ պարապուրդի մատնված մասնավոր հատվածի վարձու աշխատողների վարձատրության խնդիրը։

 

Գտնում ենք, որ իրավիճակին համարժեք լուծումներ տալու նպատակով Կառավարությունը պետք է ձեռնարկի գործուն միջոցներ, այդ թվում նաև՝ ընդլայնելով և դյուրացնելով պետական աջակցության ծրագրերի շահառուների շրջանակը և պայմանները։

 

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք՝ ընդլայնել ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ութերորդ միջոցառման շրջանակը կամ ձեռնարկել նոր միջոցառում՝ ընդգրկելով բոլոր այն ոլորտների (այդ թվում նաև՝ կարի արտադրության) վարձու աշխատողներին, ովքեր 2020 թ. մարտի 16-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարետի 16-րդ, 19-րդ, 25-րդ, 27-րդ որոշումների հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետևանքով չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները և չեն վարձատրվել։

 

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ 👈

 

Առաջարկությունները ներկայացվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։

 

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել հեռավար։

Սոցիալական, կրթական, աշխատանքային իրավունքներին առնչվող հարցերով կարող եք դիմել՝


Սոֆյա Պետրոսյան
☎️077-930-579 (նաև viber, signal)
📩spetrosyan@hcav.am


Դիտումներ՝ 1115

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????