Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը վճռեց Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին 2 տարով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով նրանք կազատվեն պատժից

September 25, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Լիա Միսակյան | Կյանքի իրավունք | Նորություններ

2018 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ.Մելքոնյանի, վճռեց լրացուցիչ պատիժ նշանակել 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ:

 

Դատարանը վճռեց ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին զրկել մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից երկու տարի ժամկետով։ Միաժամանակ դատարանը վճռեց ամբաստանյալներին ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ կիրառելով ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից:

 

Դիտումներ՝ 1987

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????