Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՌԴ քաղաքացի Մարիա Ռոուզին արտահանձնելու պահանջը մերժվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից

July 17, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք հետապնդվում են իրենց երկրում քաղաքական հայացքների համար և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,  չեն արտահանձնվի

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ. մայիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրը երեկոյան, Մարիա Ռոուզը իր բնակության վայրից, առանց համարժեք  բացատրությունների, անչափահաս յոթամյա երեխայի հետ բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, որտեղ նրանց պահել են առավել քան 6 ժամ և ազատ արձակել  23։00-ի սահմաններում։ Ոստիկանության բաժանմունքում ձերբակալման առանջին իսկ պահից  Մ Ռոուզին իրավական աջակցություն է տրամադրել Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանը։ Անազատության մեջ գտնվելու ընթացքում Ռոուզին տեղեկացրել են, որ քննարկվում է իրեն ՁՊՎ տեղափոխելու, ապա ՌԴ արտահանձնելու, իսկ երեխային «Զատիկ» խնամքի կենտրոն հանձնելու հարցը։ Ոստիկանության աշխատակիցներն այս ամենը հիմնավորել են դատախազի ցուցումով։ Տեղում տրամադրված իրավական աջակցության և արագ արձագանքման նպատակով փաստաբանը ՄԻՊ և ՀՀ գլխավոր  դատախազություն ահազանգեր է կատարել, ներկայացրել է իրավական պահանջ՝ ապօրինի ճանաչել ձերբակալումը։Մ Ռոուզը և անչափահաս երեխան ազատ են արձակվել ուշ երեկոյան։

 

Կազմակերպության իրավական աջակցության շրջանակներում տարբեր գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ արդարադատության նախարարություն։ 

 

2023 թ հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխան նամակով հայտնել են, որ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Մարիա Ռոուզին ՌԴ մարմիններին արտահանձնելու մասին միջնորդություն է ստացվել Դատախազությունում, որը գործող կարգի համաձայն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն։ 

 

Միջնորդության մասին տեղեկանալուց հետո Մ․ Ռոուզը կազմակերպության փաստաբանի ուղեկցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացոն ծառայությունում ՀՀ-ում ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել, մասնակցել հարցազրույցին։ 

 

Կազմակերպության կողմից գրություն է ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ արտահանձնման գործընթացը կասեցնելու և այն իսպառ բացառելու պահանջով, քանզի հետ վերադարձման կամ արտահանձնման դեպքում Մարիա Ռոուզը ՌԴ-ում անխուսափելիորեն կենթարկվեր խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, ինչն արգելված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից վավերացրած միջազգային բոլոր պայմանագրերով և կոնվենցիաներով։

 

Միաժամանակ Կազմակերպության իրավաբանների կողմից ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնի համատեքստում հրատապ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավուքների եվրոպական դատարան՝՝ <<Զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կապված են Դիմումատուին Ռուսաստանի Դաշնություն արտահանձնելու (էքստրադիցիայի) հետ>>

 

Ի պատասխան Կազմակերպության դիմումի ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախարարի 06.07.2023թ որոշմամբ Մարիա Ռոուզի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին մերժվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հանձումը բացառող հանգամանքի առկայությունը:

 

ՀՀ արդարադատության նախարարության որոշումը՝  բացառել էքստրադիցիան, հաշվի առնելով ՀՀ կոնվենցիոն պարտավորությունները, այն էլ ռազմավարական դաշնակից համարվող պետության ապօրինի պահանջը չկատարելով, իրապես նախադեպայաին նշանակություն ունեցող և ողջունելի մոտեցում է։ 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը,  ըստ էության, իր որոշմամբ արձանագրել է, որ Մ․ Ռոուզին ՌԴ արտահանձնելու դեպքում կխախտվեն վերջինիս կոնվենցիայով երաշխավորված վատ վերաբերմունքից զերծ մնալու, ինչպես նաև կյանքի իրավունքը, այսինքն՝ ՌԴ-ում կխախտվեն նրա հիմնարար իրավունքները։  

 

Այսպիոսով, ևս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ-ն իր ներկայացուցիչների միջոցով պարտավոր է հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ իր կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի իմպերատիվ պահանջով։ 

 

Հիշեցնենք, որ Մարիա Ռոուզի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ 

Դիտումներ՝ 189

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????