Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել է: «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի և դրան հաջորդած ոստիկանության գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ
ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար;
ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում;
ոչ միայն չի ապահովվել անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այլև խոչընդոտվել է;
հետաքննության մարմինների գործողություններն ու միջոցառումներն ուղեկցվել են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով;
ոստիկանության ծառայողների կողմից առևանգվել են բնակիչների իրերը;
ոստիկանության բաժանմունքում անձինք ենթարկվել են խոշտանգնման, նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, հոգեբանական ճնշում, նրանց սպառնացել են, ահաբեկել, նրանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել՝ ցուցմունք կորզելու համար;
խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը․ բնակիչները, այդ թվում՝ անչափահաս երեխաները, գտնվում են հոգեկան ծանր վիճակում, ապրում են վախի ու անորոշության մթնոլորտում, վախենում են բարձրաձայնել «իրավապահ մարմինների» կողմից իրենց նկատմամբ իրականցված ապօրինի գործողությունների մասին։
Կոչ ենք անում դադարեցնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողությունները, ահաբեկումները, անհապաղ քրեական գործեր հարուցել բռնություն գործադրած ծառայողների նկատմամբ, հարգել անձանց արժանապատվությունը և գործել բացառապես օրենքի շրջանակում, միջոցներ ձեռնարկել վերականգնելու Մարց գյուղի բնակիչների հոգեկան հավասարակշռությունը, ըստ անհրաժեշտության ապահովել հոգեբանական աջակցություն անչափահաս երեխաներին, ոստիկանության ապօրինի գործողություններից անմիջականորեն տուժած անձանց և նրանց հարազատներին, ապահովել միջավայր և պայմաններ իրենց նկատմամբ ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ առանց վախի բողոքներ, դիմումներ, վկայություններ տալու՝ քաղաքացիների իրավունքի իրացման համար։
Ամբողջական զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ
Տես նաև՝ Խոշտանգման քրեականացումից ի վեր խոշտանգման հոդվածով որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել