Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ովքեր կարող են ստանալ անվճար/համավճարով դեղորայք

July 1, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Տեղեկատվական արշավ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության մասին իրազեկման արշավը։

 

Այս անգամ անդրադարձել են որոշ հիվանդությունների և բնակչության սոցիալական տարբեր խմբերի տրամադրվող անվճար/համավճարով տրամադրվող դեղորայքին։

 

Անվճար/համավճարով դեղորայքը նշանակվում է ՀՀ առողջապահության նախարարի 17․03․2018 թվականի թիվ 07-Ն հրամանով սահմանված հիմնական դեղերի ցանկից։

Անվճար դեղորայք կարող եք ստանալ, եթե

1․ Ունեք այս հիվանդություններից որևէ մեկը․

  • Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
  • Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
  • Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
  • Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
  • Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
  • Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
  • Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
  • Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
  • Մալարիա (հակամալարիային դեղեր)
  • Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
  • Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
  • Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
  • Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
  • Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
  • Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)

 

2․ Այս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ եք

 

  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
  • հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ
  • ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

 

Դեղորայքը կարող եք ստանալ համավճարով, եթե այս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ եք․

  • 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Բռնադատվածներ
  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • միայնակ մայրերի երեխաներ (միայնակ մայր է համարվում ամուսնության մեջ չգտնվող անձը, որի խնամքին կա մինչև 18 տարեկան երեխա)
  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ
  • միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց 
  • խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ

 

Անվճար դեղորայք կարելի է ստանալ այս կազմակերպությունների միջոցով

  • Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ
  • Հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ
  • Դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակեպություններ:


Ընթացակարգը

  • Բուժառուն անձը հաստատող փաստաթղթով դիմում է բժշկական հաստատություն և հաշվառվում 
  • Բժշկական հաստատությունը նշանակում է դեղորայք և դեղատոմսով ուղղորդում իր կամ մոտակա պոլիկլինիկայի հետ պայմանագիր ունեցող դեղատուն
  • Դեղատանը դեղատոմսի վրա նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը
  • Դեղատոմսի հակառակ երեսին ստացողը նշում է ստացած դեղի անվանումը, քանակը և վճարած գումարի չափը

 

1․

 

2․

 

3․

Դիտումներ՝ 5061

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????