Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատերազմը՝ որպես քսենոֆոբիայի արդյունք

March 15, 2021

Նորություններ

Մեդիա կենտրոնի «Քսենոֆոբիան՝ Ադրբեջանում․ գեներացվող ատելություն» թեմայով կազմակերպած քննարկման բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը, «Transparency International» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը,  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ 

 

Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հրապարակել են «Քսենոֆոբիան՝ Ադրբեջանում» զեկույցը, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի Հանրապետությունում էթնիկ հայ բնակչության նկատմամբ գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը, ինչը գոյաբանական լուրջ վտանգներ է ստեղծում Արցախի բնակչության համար։

 

Զեկույցի մեջ ներառված են ոչ միայն 44-օրյա պատերազմի դրսևորումները՝ սպանությունները, խոշտանգումները, քաղաքացիական կառույցների և ենթակառույցների թիրախավորումները, այլ նաև դրանց՝ որպես ատելության  դրսևորման օրինակները՝ ըստ էթնիկ պատկանելիության։

 

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձր մակարդակով խրախուսվող՝ ըստ էթնիկ պատկանելիության թշնամանքը և ատելությունը ձևավորվել են տարիների ընթացքում․ և չնայած Ադրբեջանը, հանդիսպանալով մի շարք միջազգային կառույցների անդամ, ունի պարտավորություններ՝ մարդու իրավունքների բնագավառում, այնուամենայնիվ դրսևորում է այդ կառույցների սկզբունքները խախտող վարքագիծ և մնում անպատիժ։ 

 

Սաքունցի խոսքերով․ «Պատերազմը հանդիսացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ ատելության շարունակական, անպատիժ, հետևողական քաղաքականության արդյունք»։

 

Նա վերահաստատեց այն միտքը, որ ատելության խոսքի վրա հիմնված պետությունները դատապարտված են կործանման, և որ միայն իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվելն է երաշխավորում վստահության մթնոլորտի ձևավորումը առաջին հերթին պետության ներսում՝ իր քաղաքացու մոտ, և ապա միջազգային հարթակում։ 

 

Զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ

Քննարկման ամբողջական տարբերակը՝ տեսանյութում։

 

Դիտումներ՝ 165

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????