Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության միջազգային օրը ՎՊՀ ուսանողների հետ

October 10, 2024

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Նորություններ

Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության միջազգային օրը Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՔԱՎ գրասենյակի Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանին։  

 

Հոգեկան առողջության ոլորտը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարիք ունի շարունակական ուշադրության ապահովման և բարեփոխումների իրականացման։ Հոգեկան առողջության մասին կարծրատիպեր կոտրելու հարցում էական նշանակություն ունի երիտասարդությունը, մասնավորապես հոգեկան առողջության ոլորտին առնչվող ուսանողները։ Ուստի «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայատանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում Մարիետա Թեմուրյանը ՎՊՀ իրավագիտության ֆակուլտետի և հոգեբանության ամբիոնի ուսանողների հետ քննարկեց հոգեկան առողջության մասին կարծրատիպերը, նոր մոտեցումները և ապաինստիտուցիոնալացման գործընթացը Հայաստանում։    

 

                        

 

Հոգեկան առողջությունը հաճախ մնում է ստվերում, թեև նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը: Հոգեկան առողջությունը մեր կյանքի անբաժանելի մասն է, որն ազդում է մեր բարեկեցության, անձնական զարգացման, փոխհարաբերությունների ու աշխատանքի վրա։

 

Հիշենք, որ հոգեկան առողջությունը իրավունք է, որը պետք է հարգվի, պաշտպանվի և երաշխավորվի բոլորի համար: 
Դիտումներ՝ 55

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????