Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ն․ Ս․-ը ստիպված է եղել զորակոչին չներկայանալու միջոցով պաշտպանել իր իրավունքները․ 4 տարի անց փորձագետները հաստատել են՝ նա տարկետում ստանալու իրավունք ունի

December 23, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Կենտրոնական բժշկական հանձանաժողը ևս մեկ զորակոչիկի իրավունքներն է խախտել․ հերթական անգամ զորակոչիկի ոչ բոլոր առողջական խնդիրներն են արձանագրվել, որի հիման վրա զինծառայությանը պիտանի է ճանաչվել, մինչդեռ՝ բոլոր խնդիրներն արձանագրելու դեպքում պիտանիության վերաբերյալ որոշում չէր կայացվի։

 

Ն․Ս․-ն 2018թ․ ամառային զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով  պիտանի զինծառայության համար, սակայն հրաժարվել է զինծառայության մեկնելուց, քանի որ նրան  տրված բժշկական փաստաթղթերի տվյալները ամբողջովին և օբյեկտիվորեն չեն նկարագրել իր իրական առողջական վիճակը։ Արդյունքում զորակոչից խուսափելու հիմքով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն՝ Ն․Ս․-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդությամբ։

 

Դեռևս 2018-ի ամառային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկին փորձաքննել է առողջական խնդիրներից միայն մեկով, մինչդեռ պարտավոր էր իրականացնել  առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն՝ բոլոր առողջական խնդիրների հիմքով։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Ն․ Ս․-ն ստիպված է եղել չներկայանալ զորակոչին։ Հակառակ դեպքում նա, առողջական խնդիրներով հանդերձ, կզորակոչվեր, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։

 

Ն․ Ս․-ն իր իրավունքները պաշտպանելու համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որից հետո էլ ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը ստանձնել էր նրա իրավունքների պաշտպանությունը դատարանում և միջնորդել դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել։ 2022 թ․ նոյեմբերին փորձաքննությունն ավարտվել է։ Փորձագետներն արձանագրել են, որ Ն․Ս․-ն ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնցով զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ դինամիկ հսկողության նպատակով։ Ինչպես տեսնում ենք, Ն․Ս․-ն ոչ թե խուսափել է զորակոչից, այլ ստիպված է եղել այդ ճանապարհով պաշտպանել իր իրավունքները։ Փաստորեն հերթական անգամ ԿԲՀ-ն զորակոչիկին փորձաքննել է միայն մեկ առողջական խնդրով՝ անտեսելով մյուս՝ ավելի լուրջ խնդիրները, և արդյունքում զինծառայությանը պիտանի ճանաչել։

 

Նշենք, որ 2019-2021 թ-ի ձմեռային և ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱՎ դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 81 հոգու (52%) և զինվորական հաշվառման ենթակա անձանցից 8-ի (52%) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննությանն ու փորձաքննության իրականացմանը։

 

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետևանքով է։ Պատճառներից մեկն առողջական խնդիրներով անձանց զորակոչելն է։ Զորակոչի ենթակա անձինք չեն ենթարկվում առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ հետազոտման, այնուհետև՝  իրավաչափ բժշկական փորձաքննության։

 

💡ՀՔԱՎ-ը շարունակում է իրավաբանական խորհրդատվություն տրամադրել զորակոչիկներին ու նրանց հարազատներին։

Զորակոչիկների իրավունքների մասին մանրամասն պատմում ենք

այստեղ՝ 📗 http://project.hcav.am/ 

այստեղ՝ 📗https://hcav.am/guide/

—————————————

Եթե էլի հարցեր ունեք կամ խախտվում են ձեր իրավունքները, կապ հաստատեք մեզ հետ այս կոնտակտներով։

☎️093111615 (նաև Viber, WhatsApp)

📩nmovsesyan@hcav.am

Դիտումներ՝ 184

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????