Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 4: Ադրբեջանական զինուժի կողմից դարձյալ ռմբակոծության են ենթարկվել ԱՀ/ԼՂ-ի քաղաքներն ու Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը

November 4, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ու տեղեկացրել, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ Ավելի վաղ ծառայությունը տեղեկացրել էր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ռմբակոծման մասին: Կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել։

 

Տեղեկացվել է նաև, որ կեսգիշերից հետո, ադրբեջանական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշին հրթիռակոծության է ենթարկվել, քաղաքի ուղղությամբ կիրառվել է նաև ծանր հրետանի։ Հրդեհվել են բնակելի տներ։

 

Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը ռազմական ավիացիա է կիրառել ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տվյալներ է հրապարակել հայկական կողմի զոհերի և կորուստների վերաբերյալ, ըստ որի կա 50 զոհ, 148 վիրավոր, 19000 գույք-շենք, շինություն:

 

Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Նոյեմբերի 4-ի երեկոյան Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 1 տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Point» ամսագրին, որում նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են առանց տարբերակման հարձակումներ։

 

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնել շարունակվող բռնության կապակցությամբ և նշել են, որ սա վտանգում է ոչ միայն Հարավային Կովկասի կայունությունը, այլև Արևելյան գործընկերության արժեքները։

 

Նոյեմբերի 4-ին տարբեր ժամերի ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում բազմաթիվ պայթյունների ձայներ են լսվել:  «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդել է, որ օդային տագնապի ազդանշանը միացված է:  Ժամը 18:19 –ին օդային տագնապի ազդանշանն ավարտվել է: Ժամը 18:41 – ին ԱՀ/ԼՂ-ի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ նախնական տվյալներով կա 1 վիրավոր: Մայրաքաղաքի բնակելի թաղամասերին հարված է հասցվել 120 մմ ականանետից, քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ: Ավելի ուշ՝ ժամը 20:04-ին հաղորդվել է, որ  «Արմենպրես»-ի թղթակցի և այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնել է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

 

Այսպիսով, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, սեպտեմբերի 27-ից մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել 50 խաղաղ բնակիչ Հայաստանում և Արցախում/ԼՂ։

Դիտումներ՝ 326

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????