Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 13: Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը և թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ

October 13, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 13-ին Միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:

 

Ավելի վաղ հայտնվել էր, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է 1 բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։

 

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ չնայած ռազմական գործողությունների պատճառով դեռ չեն կարող այցելել հակամարտությունից տուժած համայնքներ, կանոնավոր կապի մեջ են համապատասխան կառույցների և մարդկանց հետ՝ կարիքները հասկանալու համար։ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության գործընկերները սնունդ և հիգիենայի պարագաներ են հանձնել այս օրերին՝ նախատեսված ապաստարաններում ապրող մոտ 1000 մարդու։

 

Ընդհանուր առմամբ ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հոկտեմբերի 13-ի դրությամբ 34 է, որից 3-ը՝ ՀՀ-ում:

Դիտումներ՝ 430

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????