Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 14։ Ադրբեջանական զինուժը ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերին

October 14, 2020

Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարվածներ է հասցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք բնակավայրերի մերձակայքում: Վիրավորել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։

 

Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

 

Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

 

Նույն օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:

 

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։ Մասնավորապես՝ Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով ավիրվել են հարյուրավոր շենքեր ծանր հրետանային կրակից ու հրթիռներից։ Այս ամենի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա կործանարար է։ Մենք խստորեն դատապարտում ենք հաղորդված չտարբերակված հրետակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները բնակեցված տարածքներում։                     

  

ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

 

Ընդհանուր առմամբ ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը 35 է, որից 3-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ International Committee of the Red Cross in Armenia



Դիտումներ՝ 516

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????