Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 5։ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծման հետևանքով մեծապես տուժել են Ստեփանակերտի դպրոցներն ու մանկապարտեզները

October 5, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 4-ին  ՀՀի լրագրողական կազմակերպությունները  հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը:  

 

Հոկտեմբերի 5-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջանկյալ զեկույց է հրապարակել՝ Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ներառելով Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10.20թ.-ի դրությամբ:

 

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին և 5-ին ևս շարունակվել է Ադրբեջանի կողմից ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի ռմբակոծումը:

 

ԱՀ/ԼՂ,ք. Ստեփանակերտ, հրթիռակոծված բնակելի  տուն

 

 

 

 

 

Ադրբեջանական ռմբակոծման հետևանքով մեծապես տուժել են Ստեփանակերտի դպրոցներն ու մանկապարտեզները:

 

 

 

 

Նախնական տեղեկություններով՝  հոկտեմբերի 4-ի հրթիռակոծման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կա 4 զոհ և 10 վիրավոր: Այս մասին տեղեկությունները ճշտվում են:

 

Զեկույցում նաև արձանագրվել է, որ ադրբեջանական պատերազմական հանցագործություններին Արցախում զոհ են գնացել 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ, վնասվել՝ շուրջ 2700 գույք ու ենթակառուցվածք: Խաղաղ բնակիչները զոհվել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ը կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

 

Ավելի ուշ նոր տվյալներ հրապարակեց  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ 21 զոհ, 82 վիրավոր և 2704 գույք ու շինություն:

 

Հոկտեմբերի 5-ին արտահերթ զեկույց է հրապարակել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՝ ՀՀ-ի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ՝ «Ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումները Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքները»:

 

Զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին, Հայաստանի պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին:

Դիտումներ՝ 671

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????