Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

44-օրյա պատերազմի մասնակիցների և հանրության հոգեբանական վերականգնման աշխատանքները․ տեղեկանք

December 22, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Պատերազմի անմիջական հետևանքներից են նաև հոգեբանական խնդիրներն ինչպես պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների, այնպես էլ լայն հանրության շրջանում։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակամարտության հետևանքները կրող բնակչության շրջանում հոգեկան խնդիրների տարածվածությունը 22․1 տոկոս է։ 

 

44-օրյա պատերազմի համատեքստում Հայաստանում իրականացված հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց թիվն ավելացել է, գրանցվել են ինքնասպանություններ և ինքնասպանության փորձեր՝ պայմանավորված չհաղթահարված հոգեբանական խնդիրներով։

 

Համաձայն 2021 թ․ սեպտեմբերին հրապարակված հետազոտության՝ Հայաստանի 16-24 տարեկան հարցված 1000 երիտասարդների 93 տոկոսը նշել է, որ անձամբ իրենք կամ իրենց շրջապատից որևէ մեկը ներգրավված է եղել 2020 թ․ Արցախում ռազմական գործողություններում։ Հարցվածների 69․1 տոկոսի մոտ զգացած անհանգստությունը, տագնապը կամ դյուրագրգռվածությունը կապված է ռազմական գործողությունների հետ։ 

 

Հայաստանը միջազգային փաստաթղթերով ստանձնել է հոգեկան առողջության պահպանման պարտավորություններ, Հայաստանի ներպետական օրենսդրությունը նույնպես հոգեկան առողջության պահպանման երաշխիքներ է սահմանում։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է, թե ինչպես է ընթանում պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագիրը և որքանով է արդյունավետ գործում։

 

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ

 

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականացված միջոցառումների ծավալը բավարար չէ, իսկ արդյունքները հեռու են ծրագրի հռչակած նպատակներից։ 

 

Մտահոգիչ է պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների նկատմամբ պետության վերաբերմունքը՝ նրանց տարբեր բյուրոկրատական խնդիրների առաջ կանգնեցնելով և այդպիսով արժանապատվությունը չհարգելով, որն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հոգեբանորեն վնասելուն։ 

 

Հայաստանում հոգեբանական աջակցության ապահովումը բարդ է նաև պայմանավորված հոգեբանական աջակցության դիմելու մշակույթի բացակայությամբ, առկա կարծրատիպային մտածողությամբ։ Այս առումով օրակարգային է ինչպես ակտիվ աշխատանքների իրականացումն այդ կարծրատիպերը հաղթահարելու ուղղությամբ, այնպես էլ աջակցության կարիք ունեցող անձանց հայտնաբերումն ու նրանց համար ծառայությունների հասանելիության ապահովումը։ 

 

Ելնելով բնականոն կյանքի կառուցման տեսանկյունից հոգեբանական վերականգնողական աշխատանքների կենսական կարևորությունից՝ հոգեբանական աջակցությունն անհրաժեշտ ծավալով և ժամանակով պետք է հասանելի լինի դրա կարիքն ունեցող անձանց։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է․

 

  • ապահովել որոշման համար հիմք հանդիսացած գնահատումների և հիմնավորումների հրապարակայնությունը, մասնավորապես՝ քանի անձ, որ մարզից, ինչ տարիքային խմբի է ծրագրի թիրախ 

  • երաշխավորել կատարված աշխատանքների, ընտրված գործիքակազմի, դրանց արդյունավետության գնահատում, ծրագրի արդյունքների վերաբերյալ հաշվետվողականություն և թափանցիկություն՝ հանրությանը ներկայացնելով կարիքի և աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հնարավորինս համապարփակ տվյալներ

  • ապահովել ծրագրի շարունակականությունը՝ օգտագործելով  նաև պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների հետ աշխատանքներ կատարող անհատների և հասարակական նախաձեռնությունների ներուժը՝ ցուցաբերելով համակարգային և համալիր մոտեցում

  • ապահովել հոգեբանական աջակցության կարիք ունեցող բոլոր անձանց հայտնաբերումը և  ծառայությունների հասանելիությունը նրանց համար

  • ապահովել մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը՝ օգտագործելով նաև միջազգային փորձագետների ներուժը

  • ապահովել հոգեկան առողջության ոլորտի բոլոր իրավասուների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունների իրազեկվածությունը ծրագրին և մշակել համագործակցության մեխանիզմ

  • ապահովել հանրության հոգեբանական վերականգնման ինչպես թիրախային, այնպես էլ համալիր միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված տեսաշարերի պատրաստումն ու լայն տարածումը

  • ապահովել սոցիալական, առողջապահական և այլ ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը՝ զերծ պահելով պատերազմի մասնակիցներին բյուրոկրատական քաշքշուկներից

  • երաշխավորել պատերազմի մասնակիցների, այդ թվում՝ գերությունից վերադարձած անձանց ընտանիքների անդամներին որակյալ և հիմնավոր  առողջապահական, այդ թվում՝ հոգեբանական վերականգնում և բարեկեցության համար բավարար կենսամակարդակ։    

 

Դիտումներ՝ 1191

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????