Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2019 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

January 27, 2021

Գրադարան

Սույն հաշվետվությամբ ներկայացվում են 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի գործունեության հիմնական ուղղությունները, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ընթացիկ և պլանային այցերի արդյունքում վեր հանված խնդիրներն ու ոլորտում արձանագրված դրական փոփոխությունները:

 

Մասնավորապես, Խմբի աշխատանքները կրկին կենտրոնացել են համակարգում առավել կարևորություն ունեցող հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ազատազրկված անձանց բժշկական օգնության տրամադրումն ու առողջության պահպանումը, քրեական ենթամշակույթի հիմնախնդիրները ՔԿՀ-ներում, ազատազրկված անձանց ինքնավնասումների և ինքնասպանությունների արատավոր պրակտիկան, դրանց չբացահայտված պատճառներն ու հետևանքները, ՔԿՀ-ների պահման պայմանները, սննդի որակն ու մատակարարման փոփոխությունները, ազատազրկված անձանց վերասոցիալականացման հեռանկարները և այլն: Հարկ է նշել, որ առաջին երեք հարցերի վերաբերյալ Խումբը իրականացրել է առանձին ուսումնասիրություն, որոնք հասանելի են Խմբի կայքում:

 

2019 թվականին կրկին խնդրահարույց են հանդիսացել ՔԿՀ-ների պահման պայմանները, ինչը, չնայած ձեռնարկված քայլերի և հիմնարկների առանձին հատվածների վերանորոգումների, շարունակում է մնալ խիստ մտահոգիչ՝ ինչպես
ազատազրկված անձանց իրավունքների, այնպես էլ ՔԿՀ աշխատակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

 

Նմանապես, դեռևս բավարար չէ ազատազրկվածների հետ տարվող սոցիալհոգեբանական աշխատանքներն, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների՝ կրկնահանցագործություն, ինքնավնասումներ,ինքնասպանություն և այլն:

 

Սրան զուգահեռ, սակայն, պետք է արձանագրել ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխությունները նույնպես: Մասնավորապես, ՔԿՀ-ներում 2019 թվականի տարեվերջին փորձարկված մասնավոր ընկերության կողմից սննդի մատակարարման գործընթացը դրական է գնահատվում ինչպես ազատազրկվածների, այնպես էլ Խմբի կողմից:

 

Նմանապես, օրենսդրական մակարդակում քայլեր են ձեռնարկվել պատժի կրումից ազատման ինստիտուտների արդյունավետ գործարկման առնչությամբ, ինչի արդյունքում նվազել է ազատազրկվածների թիվը: Այս հանգամանքը արձանագրվել է նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցով, համաձայն որի՝ 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանում եղել է 2,266 բանտարկված՝ 2,965,269 բնակչության պարագայում, ինչը նշանակում է, որ երկրում ազատազրկվածների թիվը նվազել է 35.9%-ով՝ 2018-ի համեմատ (3,536):

 

Պետք է փաստել, սակայն, որ առանձին մեխանիզմների արդյունավետությունը, ինչպիսին է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, էականորեն կապված է նախատեսվող ընթացակարգերի ու չափորոշիչների հստակությունից ու կանխատեսելիությունից, ինչի ուղղությամբ դեռևս նկատելի են լուրջ անելիքներ:

 

Վերոնշյալ և այլ ոլորտային հարցեր առանձին հանգամանալից ներկայացվում են ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Դիտումներ՝ 144

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????