Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ներկայացուցիչները համակարծիք են, որ իրենց աշխատանքում կարևոր են նաև հոգեբանական սթրեսը հաղթահարելու հմտությունները

March 14, 2019

Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ. մարտի 1-3-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի համար կազմակերպվեց արտագնա դասընթաց՝ փակ հաստատությունում մշտադիտարկում անցկացնելու և մասնագիտական հուզական այրումը հաղթահարելու թեմայով:

 

Դասընթացը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:

 

Ծրագիրը մեկնարկել է 2018թ.-ի փետրվարին: Նպատակն է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելումը, խոշտանգում վերապրած անձանց աջակցության տրամադրումը, թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ջատագովությունը:

 

 

Դասընթացի առաջին օրը խմբի ներկայացուցիչներն ու փորձագետ Մուշեղ Եկմալյանը քննարկեցին փակ հաստատություններում մշտադիտարկում անելու հայաստանյան և միջազգային փորձը՝ խոսելով նաև իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերի մասին, մշակեցին մշտադիտարկման գործիքակազմ:

 

 

2-րդ օրը Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի ներկայացուցիչներ Լելա Ցիսկարիշվիլին, Մայա Ծիրամուան և փորձագետ Մուշեղ Եկմալյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրին փակ հաստատություններում հարցազրույց վարելու առանձնահատկությունները և խմբային աշխատանքով ամրապնդեցին ստացած գիտելիքները:

 

 

Խմբի աշխատանքներում վերջերս ներգրավված Լուիզա Վարդանյանը շատ կառուցողական է համարում հատկապես Մուշեղ Եկմալյանի վարած դասընթացը և խմբային աշխատանքը: Խմբում իր հետագա աշխատանքը կազմակերպելու կարևոր գիտելիքներ է ձեռք բերել:

 

 

Հայկ Հակոբյանը, որը խմբում է 2017թ.-ից, ևս կարևորում է գործնական վարժությունները և փակ հաստատություններում հարցազրույց վարելու հմտությունները: Նա ընդգծում է նաև դասընթացի հոգեբանական մասը և նշում, որ իր աշխատանքում կարևոր է նաև սեփական անձի նկատմամբ հոգ տանելն ու մասնագիտական հուզական այրումը հաղթահարելը:

 

 

Դասընթացի վերջին օրը լիովին նվիրված էր մասնագիտական հուզական այրման ու սթրեսի հաղթահարմանը: Վրացի մասնագետները գործնական մեթոդներ ներկայացրին, որոնցից մի քանիսը մասնակիցներն սկսեցին փորձակել հենց դասընթացի օրվանից:

 

Իրավաբան Ռոբերտ Ռևազյանը դիտորդական խմբում աշխատանքի շուրջ 10 տարվա փորձառություն ունի և կարծում է, որ նման դասընթացներ ավելի հաճախ է պետք կազմակերպել:

 

Նա հատկապես կարևորում է դասընթացի հոգեբանական մասը և նշում. «Նման աշխատանքի մեջ մարդիկ հակված են սթրեսի, որը որոշ ժամանակ անց լուրջ խնդիրների է բերում, եթե չկանխարգելվի»:

 

 

Սթրեսը հաղթահարելու՝ հոգեբանների առաջարկած որոշ մեթոդներ արդեն իսկ սկսել է կիրառել, բայց նշում է, որ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները համակարծիք են, որ նման դասընթացները անհրաժեշտություն են իրենց աշխատանքում, և արժի հոգեբանական մասին ավելի շատ ժամանակ հատկացնել:

Այլ լուսանկարներ հասանելի են՝ ԱՅՍՏԵՂ

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ներկայացուցիչները համակարծիք են, որ իրենց աշխատանքում կարևոր են նաև հոգեբանական սթրեսը հաղթահարելու հմտությունները

Դիտումներ՝ 2236

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????