Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգավորիչ դաշտի մոնիթորինգի և իրավահամեմատական վերլուծության ծրագիր

October 20, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Հրապարակումներ | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«ՀՀ ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգավորիչ դաշտի մոնիթորինգի և իրավահամեմատական վերլուծության ծրագրի» նպատակն է վերհանել ոստիկանության կազմակերպման և գործունեության նկատմամբ հասարակական և պետական հսկողության/վերահսկողության՝ Հայաստանի Հանրապետությունում առկա՝ օրենսդրորեն, ինչպես նաև կայուն հաստատված դատական և վարչարարական պրակտիկայով ամրագրված մեխանիզմները՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից:

 

Միջազգային չափորոշիչների համակարգը ներկայացնելիս հատուկ ուշադրություն է դարձվել պարտադիր բնույթ կրող նորմատիվ այն դրույթներին (և դրանք պարունակող պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային մարմինների մեկնաբանություններին), որոնց հետ ՀՀ օրենսդիր, դատական և վարչարարական պրակտիկայի հակասությունը ակնհայտ է և լրացուցիչ հիմնավորումներ չի պահանջվում: Պարտադիր այս աղբյուրների թվում կարևոր տեղ են զբաղեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հարցերի կոմիտեի (ԽԿԿ, CPT) և ՄԱԿ-ի խոշտանգման դեմ կոմիտեի զեկույցները: Ուղղորդող աբյուրների թվում են ԵԱՀԿ և միջազգային այլ կառույցների զեկույցները, ինչպես նաև կիրառելի լավագույն արտասահմանյան փորձը:

 

Վերլուծությունն իրականացվել է իրավահամեմատական մեթոդների կիրառմամբ` ուսումնասիրելով միջազգային չափորոշիչները, արտասահմանյան լավագույն փորձը և ներպետական մեխանիզմները՝ ներկա վիճակի և զարգացման հեռանկարների (այդ թվում՝ կարգավորիչ դաշտի վերաբերյալ օրինագծերի) համադրմամբ:

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1241

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????