Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր՝ 2022 թ․ մայիսի 19-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մայիսի 18-ին www.aravot.am լրատվական կայքում հրապարկված «Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու» նյութի հիման վրա։ Ինչպես նաև առանձին հաղորդում է ներկայացրել հետևյալ հրապարակումների հիման վրա․ «Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ», «Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել», «Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ». Վազգեն Սաղաթելյան, «Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ», «Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել», «Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ». Վազգեն Սաղաթելյան։
ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումներով ՀՔԱՎ-ը պահանջել է միջոցներ ձեռնարկել ներկայացված հրապարակումներով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ցուցարարներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին բռնության ենթարկելու այլ դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել նաև մայիսի 2-ին և 5-ին։
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու մասին հրապարակման հիման վրա։