Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում հասարակության վստահության ցուցանիշը նվազում է

April 12, 2022

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ ներգրավմամբ «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021»  համեմատական հետազոտության միջոցով հաշվարկել է  իրավապահ մարմինների կամայականության ցուցանիշը՝ թե որքանով է հասարակությունը վստահում ոստիկանությանը, որքանով է ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգում իրավապահ մարմինների կամայականությունից։   

 

Եթե նախկինում, ըստ մեր հետազոտության արդյունքների, հասարակության տրամադրվածությունը  իրավապահ մարմինների նկատմամբ բացասական է եղել 2016 թ․-ին, 2019 թ․-ին դա փոխվել է դեպի դրականը, որը, սակայն նվազել է 2021-ին։ «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը» ևս, 2019-ի համեմատ, 2021-ին նվազել է։ 

 

Ոստիկանության կամայականության, իրավապահ մարմինների պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների կոնկրետ դեպքերով էլ փաստվում են այս հետազոտության արդյունքները։ Ահավասիկ՝  2021 թ․ Լոռու մարզի Մարց գյուղի դեպքը, երբ գյուղացիները խոշտանգման, բռնությունների ու ծեծի են ենթարկվել ոստիկանության բաժնում, և իրավապահ մարմինները, մի կողմից ակնհայտ են համարում ֆիզիկական բռնության ենթարկվելու փաստը, մյուս կողմից պատասխանատվության ենթակա անձանց «չեն կարողանում հայտնաբերել»՝ պնդելով, թե որպես մեղադրյալ ենթակա անձը հայտնի չէ։ Ի դեպ՝  ԱԱԾ-ի քննիչն անգամ դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակել, այն դեպքում, երբ տուժածները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների և հոգեբանական ճնշումների։ 

 

Վերլուծելով 5 տարիների մշտադիտարկման արդյունքերը՝ պարզ է դառնում, որ իրավապահ մարմինների կամայականության խնդիրը շարունակում է մնալ  արդիական։ Հասարակական ընկալումների վրա մեծ ազդեցություն են ունենում իրավապահ մարմինների պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղմկահարույց՝ վերը նշված նման դեպքերը, ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները՝ հատկապես հավաքների ժամանակ:

 

Ոստիկանության գործունեության և նրա ծառայողների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ոստիկանության պահվածքից, սակայն ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել ոստիկանական անպատժելիությունը։ 

 

Դիտումներ՝ 149

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????