Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռազգիլդեևի գործով հաջորդ նիստը ապրիլի 19-ին է

April 5, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Նախորդ երկու դատական նիստերն էլ տեխնիկական պատճառներով զգալի ուշացումով էին սկսվել։

 

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել ամբաստանյալին։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Այսօր ևս դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։

 

Հաջորդ դատական նիստը 2021 թ․ ապրիլի 19-ին՝ ժամը 15։30-ին է։

Դիտումներ՝ 95

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????