Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում հոգեկան առողջության ոլորտին առնչվող առաջարկությունների կատարման վերաբերյալ տեղեկանք

April 9, 2020

Այլ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2017 թվականի մարտի 29-30-ին ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 17-րդ նստաշրջանի օրակարգում էր, ի թիվս այլնի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի ներկայացումը։ Նույն թվականի ապրիլի 7-ին Կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներն է ներկայացրել ՀՀ զեկույցի վերաբերյալ։ 

 

Եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն, ողջունելով փոփոխություններին ուղղված պետության միջոցառումները և ջանքերը, այնուամենայնիվ, մտահոգություն է հայտնել մի շարք՝ դեռևս լուծում չստացած խնդիրների, մասնավորապես՝ չվավերացված կամընտիր արձանագրության, իրավահավասարության մասին օրենքի ընդունված չլինելու, արդարադատության մատչելիության անբավարար մակարդակի, քաղաքական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար ներգրավվածության, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման և մի շարք այլ հարցերի կապակցությամբ, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք այս տեղեկանքում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս տեղեկանքում ամփոփել է Կոմիտեի՝ ՀՀ-ին ներկայացրած առաջարկությունների կատարողականը՝ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շեշտադրմամբ։

 

Տեղեկանքի համար աղբյուր են հանդիսացել ՀՀ զեկույցը՝ ՀՈՒԱԻԿ կատարման վերաբերյալ, Կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ ներկայացված Եզրափակիչ դիտարկումները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի այլընտրանքային զեկույցը՝ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, ՀՀ օրենսդրական ակտերը, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը, հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների հետ զրույցները։

 

Տեղեկանքում ամփոփ ներկայացված են եզրափակիչ դիտարկումներում արտացոլված խնդիրների վերաբերյալ արձանագրված զարգացումները, որին հաջորդում են ավելի հանգամանալից հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը վերաբերող համապատասխան հոդվածներով Կոմիտեի դիտարկումը և Հայաստանում փաստացի իրավիճակի նկարագրությունն ու առաջարկությունները։

 

Տեղեկանքն ամբողջությամբ` ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 877

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????