Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զեկույց| Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության գնահատում 2017-2021 թթ․

August 31, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է ՀՀ Կառավարության 2017 թ. մայիսի 18-ի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Մշտադիտարկման արդյունքները ներկայացնում ենք այստեղ։ Սա տարեց անձանց իրավունքների ապահովման ոլորտի քաղաքականության իրականացման երկրորդ գնահատումն է։

 

Հայեցակարգային փաստաթղթերը  կարևոր նշանակություն ունեն տարեց անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից, այնուամենայնիվ կարևոր է հաշվի առնել, որ որքան էլ քաղաքականությունների անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են, դրանք հաջողությամբ չեն կարող իրականացվել առանց որդեգրված մարտավարությունների շարունակականության երաշխավորման։

 

Ռազմավարության նպատակն էր «ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը»։ Նախատեսվել էր 24 միջոցառում, սահմանվել դրանց կատարման ժամկետները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները, ակնկալվող արդյունքները։

 

Գնահատման նպատակով տեղեկատվությունը ստացվել է պատասխանատու կատարողներին ուղղված տեղեկատվության հարցումներից և բաց աղբյուրներից։

 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 5 տարվա ընթացքում Միջոցառումների ծրագիրն իրականացվել է 21 տոկոսով։  

 

 

Մտահոգիչ է պետության ոչ հետևողական վերաբերմունքը ոլորտին։ Օրինակ՝ համադրելով սույն Ռազմավարությունը և Միջոցառումների ծրագիրը նոր՝ տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագրի ու ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցի հետ, կարող ենք փաստել, որ տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային։ Նոր ծրագրում չի կատարվել նախորդ հայեցակարգային փաստաթղթերի վերլուծություն, կատարողականի գնահատում, ինչը քաղաքականության հաջողության կարևոր տարրերից է։ 

 

Արձանագրվել են նաև գերատեսչությունների միջև պատշաճ համագործակցության, տեղեկությունների պատշաճ հավաքագրման, մշտադիտարկման, հաշվետվողականության բացակայության խնդիրներ։ 

 

Ոլորտի գլխավոր պատասխանատու գերատեսչության՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տարեցների իրավունքների ապահովման և համայնքային ծառայությունների ստեղծման ուղղությամբ վերջին տարիների գործողությունները եղել են ավելի շատ հընթացս կամ պայմանավորված համայնքում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների ծրագրերով։ 

 

Թեև ոլորտի բարեփոխման թիրախներից մեկը տարեցների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներին հակազդելն է, սակայն շարունակվում են օրակարգ բերվել  խտրականությունը խորացնող նախաձեռնություններ։

 

Խնդրահարույց է նաև համայնքներում ծառայությունների ներդրման հարցը և դրանց ֆինանսավորումը։  

 

Նման նախաձեռնությունները չեն բխում տարեցների իրավունքների ապահովման միջազգային չափանիշներից և ավելի շատ դառնում են ինքնանպատակ, ոչ թե տարեցների իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառում։

 

Առաջարկում ենք

 

  • Ապահովել տարեցների իրավունքների և իրավիճակի բարելավման քաղաքականության  շարունակականությունն ու հետևողականությունն այն իրականացնելիս

  • Ապահովել համագործակցությունը ոլորտի պատասխանատու գերատեսչությունների  միջև 

  • Ապահովել ոլորտին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրումն ու փոխանցումը

  • Ապահովել միջոցառումների և քաղաքականությունների իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, այն է՝ դրանց մշտադիտարկումը, պարբերաբար գնահատումը և արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը

  • Ոլորտին վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակելիս հաշվի առնել միջազգային չափանիշները, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու ռազմավարական ուղղությունները

  • Առավել մեծ ուշադրություն դարձնել առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հնարավոր առողջական խնդիրների կանխմանը

  • Ապահովել հավասար հնարավորություններ տարեց անձանց համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջմունքները

  • Ապահովել երկարատև խնամքի ապահովման ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ

  • Կիրառել զգայուն, չխարանող բառապաշար

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 545

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????