Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԱՀԿ երկրներում խոշտանգման արգելքի պահպանման ընթացիկ գնահատում. անդրադարձ

February 2, 2022

Համատեղ | Հայտարարություններ

2020թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն ընդունեց «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին» No. 7/20 որոշումը:

 

Նախարարների այս որոշումը սահմանում է ընդլայնված պարտավորություններ՝ ապահովելու խոշտանգման արգելքի գործնական իրականացումը: Այս ամփոփումը ներկայացնում է երկրների՝ այս պարտավորությունների կատարումը: 

 

Որոշման նախաբանում ԵԱՀԿ մասնակից պետություններն ընդգծում են «որ խոշտանգման արգելքը միջազգային իրավունքի իմպերատիվ նորմ է առանց տարածքային սահմանափակման, որը գործում է ամեն պահ և ամեն տեղ», և առաջին պարտավորությունը կոչ է անում պետություններին «պահպանել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բոլոր տեսակների բացարձակ արգելքը, ինչպես սահմանվում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայում, ամբողջությամբ և բարեխղճորեն իրականացնել դրա դրույթները և գործել դրա բոլոր սկզբունքներին համապատասխան»:

 

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի փորձագետները անդրադարձել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ վերջին երեք տարիների ընթացքում (2019-2021) Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների պարբերական զեկույցների դիտարկումից հետո արված եզրափակիչ դիտարկումներին: 7/20 որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման վրա ազդող հիմնական խնդիրներն ընդգծված են անդրադարձի առաջին բաժնում:

 

Որպես արձագանք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը, 2020թ.-ից ի վեր խոշտանգումների արգելքի համաթվի պարբերական կազմման արդյունքում արված բացահայտումների հիման վրա, վեր է հանել մի շարք խնդիրներ, որոնց կառավարության և քաղհասարակության միացյալ ջանքերով անհրաժեշտ է անդրադառնալ՝ որպես առաջնահերթություն: Այս բացահայտումները հիմնականում վերաբերում են Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին, Մոլդովային, Տաջիկստանին, Ղրղզստանին, Ղազաստանին, Լեհաստանին: Այս խնդիրներն ընդգծված և հաջորդաբար ներկայացված են սույն անդրադարձի երկուսից չորրորդ բաժիններում:

 

No. 7/20 որոշումամբ առաջին անգամ անդրադարձ է արվում բռնի անհետացումներին և երկար incommunicado կալանքին (առանց արտաքին աշխարհի հետ կապի) կամ գաղտնի վայրերում կալանքին՝ որպես գործոններ, որոնք կարող են պարարտ հող ստեղծել խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի իրականացման համար, և կարող են որպես այդպիսին լինել այդպիսի վերաբերմունք: Այս անդրադարձի հինգերորդ բաժինը մանրամասն նկարագրում է խնդիրը ԵԱՀԿ տարածաշրջանում և ներկայացնում անհրաժեշտ գործողությունների համար առաջարկներ:

 

Ամբողջական գնահատումը հասանելի է անգլերեն և ռուսերեն

 

civicsolidarity.org

Դիտումներ՝ 193

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????