Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը՝ ապրիլի 12-ին

April 11, 2022

Մամուլի հաղորդագրություններ

2022 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 16։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Մարտի 11-ին կայացած դատական նիստի ընթացքում Ս․ Սուլթանյանի պաշտպանները կրկին միջնորդեցին դիմել Սահմանադրական դատարան՝ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Սակայն դատարանը նույն կարծիքին մնաց․ ավելի վաղ նույն միջնոդրության հարցով դատարանը նպատակահարմար էր համարել այդ հարցին անդրադառնալ ապացույցները հետազոտելուց հետո։

 

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները։ Անդրադարձան հարցազրույցի լեզվաբանական փորձաքննության արդյունքներին, ըստ որոնց՝ առկա չեն ազգային, կրոնական թշնամանք հարուցող, ազգային արժանապատվությունը նվաստացնող նախադասություններ, բառեր, կոչեր։

 

Դատական նիստի տեսագրությունը հասանելի է այստեղ։

 

Դիտումներ՝ 66

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????