Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատարանը կլսի վկաներին

June 22, 2022

Իրավական աջակցություն | Նորություններ

2022 թ․ հունիսի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Այս ապօրինի քրեական հետապնդումը նպատակ ունի լռեցնելու ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի ձայնը։ Սա իրապաշտպաններին անհիմն թիրախավորելու և ապօրինի հետապնդման ևս մեկ օրինակ է։ 

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը, ներգրավվել է նաև փաստաբան Արա Ղազարյանը: 

 

Նախորդ նիստի ժամանակ Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցներին վերաբերող մասը պաշտպանների միջնորդությամբ դատարանը հետազոտեց դռնփակ՝ հաշվի առնելով, որ դրանք անձնական խոսակցություններ են։ 

 

Հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար համապատասխան թարգմանիչ դեռևս չի ներգրավվել։ Դրանով պայմանավորված՝ պաշտպանների առաջարկով ապացույցների հետազոտման կարգը փոխվեց․ մինչ թարգմանիչ ներգրավելն ու ձայնագրությունները վերծանելը՝ դատարանը կհարցաքննի վկաներին։

 

Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թ․ հունիսի 28-ին՝ 10։30-ին։

 

 

 

Դիտումներ՝ 123

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????