Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հաջորդ դատական նիստը հունվարի 26-ին է

January 25, 2022

Մամուլի հաղորդագրություններ

2022 թ․ հունվարի 26-ին՝ ժամը 15։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

 

Սաշիկ Սուլթանյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանները նախ միջնորդեցին վերացնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ կիրառված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Չնայած պաշտպանների հիմնավորումներին՝ դատարանը մերժեց միջնորդությունը։ 

 

Այնուհետև պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի սահմանադրականության հարցով։ Դատարանը նպատակահարմար համարեց հետաձգել միջնորդության քննությունը և այն քննել ապացույցները հետազոտելուց հետո։

 

Մեղադրող դատախազ Ա․ Կարապետյանը ներկայացրեց մեղադրանքի եզրափակիչ մասը։ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ իրեն հասկանալի չէ, թե ինչում է մեղադրվում․ մեղադրանքում իրեն վերագրվող հայտարարությունները ներկայացված են ոչ ճշգրիտ, պատշաճ թարգմանություն չի իրականացվել։ Նա ավելացրեց, որ իր արած արտահայտությունները չեն եղել հրապարակային, դա եղել է զրույց, և հրապարակումից անմիջապես հետո նա պահանջել է հեռացնել նյութը կայքէջից, ինչը արվել է։ 

Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

 

Դիտումներ՝ 191

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????