Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապահովել հանրության պատշաճ և բովանդակային մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում

September 18, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․-ի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարության  նիստի օրակարգում  ներառվել և ընդունվել են  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը[1]։ 

 

Նախագծերը հանրային քննարկման էին դրվել 2020 թ․ օգոստոսի 27-ին՝ ՀՀ Կառավարության նիստի անցկացման օրը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղարկվել էին քննարկումից 1 (մեկ) օր առաջ[2]։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, գնահատելով Կառավարության նման վարքագիծը, գտնում է, որ այն ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին, այն է՝ որոշումների կայացմանը հանրային պատշաճ մասնակցության ապահովումը։

 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման ոչ ժողովրդավար գործելակերպ արձանագրվել է 2020 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին շրջանառված մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի դեպքերում, երբ խախտվել է օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների անցկացման կարգը։

 

Մասնավորապես՝

 

  1. հանրային քննարկման ժամկետի ավարտից շուտ Կառավարության նիստերի օրակարգ են ընդգրկվել՝

 

1.1. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը[3],

 

1.2. «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը[4],

 

1.3. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը[1]։

 

2. e-dtaft կայքում հանրային քննարկման չեն դրվել հետևյալ նախագծերը՝

 

2.1«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,

 

2.2 «ՀՀ աշխատանքային օրենսգրքում օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,

 

2.3«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,

 

2.4«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,

 

2.5 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը

 

2.6 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրական ակտերի նախագծերը (սահմանադրություն, սահմանադրական օրենք և օրենք) ենթակա են հանրային քննարկման, իսկ այլ նորմատիվ իրավական ակտերը կարող են հանրային քննարկման դրվել մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ։ Սակայն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ հանրային քննարկման ենթակա, սակայն հանրային քննարկում չանցած և կառավարություն ներկայացրած նախագծերը Կառավարությունը կարող է վերադարձնել ներկայացնող մարմին։ Այսինքն` մի դեպքում գործում է իմպերատիվ նորմը, որը սահմանում է պարտադիր պայման՝ անցկացնել հանրային քննարկում, մեկ այլ դեպքում գործում է հայեցողական նորմը, որը կառավարությունը, առանց որևէ հիմնավորման, իր սուբյեկտիվ մոտեցմամբ հնարավորություն է տալիս  հավանության տալու նախագծին կամ վերադարձնել այն։

 

Հարկ ենք համարում նշել, որ Եվրոպայի խորհրդի կողմից սահմանած «Արդյունավետ կառավարման»  12 սկզբունքների թվում են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք  սահմանում են պետության պարտականությունը` գործելու թափանցիկ, տրամադրել տեղեկատվություն հասարակությանը և մշտապես հասարակությանը ներգրավել պետական կառավարմանը։ Ավելին` Ժողովրդավարության և կառավարման հարցերով Եվրոպական կոմիտեն իր «քաղաքացիական մասնակցությունը քաղաքական որոշումներ ընդունելու ընթացքում» ուղեցույցում (այսուհետ՝ ուղեցույց) անդրադարձել է հասարակության լայն շրջանակների մասնակցության անհրաժեշտությանը, արդյունավետությանը, կարգին և պայմաններին։ Մասնավորապես` ուղեցույցում սահմանվում է, որ քաղաքացիական վերահսկողությունը, նկատառումները և կարծիքները կարևորագույն դեր են խաղում իրավական պետության զարգացման մեջ (watchdog):

 

Ամփոփելով վերոնշյալ հանգամանքները` պետք է նշել, որ օրենսդրական նախագծերի հանրային արդյունավետ քննարկման մեխանիզմը հիմնաքարային նշանակություն ունի,՝ որով երաշխավորում է հանրությանը ներկայացնել մտահոգություններ, կարծիքներ, բողոքներ և առաջարկություններ, ինչպես նաև միաժամանակ պարտավորեցնել  լիազոր մարմիններին դիտարկել, լրամշակել և տալ պարզաբանումներ ներկայացված հարցերի վերաբերյալ։ 

 

Այսպիսով՝ արձանագրելով Կառավարության կողմից որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման պարտավորություններից շեղման փաստերը՝ պահանջում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը․

 

1.ապահովել օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակայնությունը, հասանելիությունը և ժամկետների պահպանումը

2.սահմանել Կառավարության պարտավորությունը՝ բացառելու առանց հանրային պատշաճ,  բովանդակային քննարկման ապահովման և իրականացման, օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ Կառավարության կողմից որոշումների ընդունումը։

 

18 սեպտեմբերի, 2020 թ․          

[1] Տե՛ս https://www.e-draft.am/projects/2704

[1] Տե՛ս ՀՀ կառավարության  1438-Ա որոշում

[2] Տե՛ս www.a1plus.am/hy/article/377413

[3] Տե՛ս www.e-draft.am/en/projects/2499/about

[4] Տե՛ս www.e-draft.am/projects/2503/about

Դիտումներ՝ 648

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????