Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկ Տ.Մ-ի իրավունքների և ազատությունների խախտումը շարունակվում է

March 6, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը իրավաչափ չի համարում իր պաշտպանյալ Տ.Մ.-ի հանդեպ հարուցված քրեական գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելը […] ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում):

 

Հիշեցնենք նաև, որ զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով 2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն էր նշանակվել: Զորակոչիկը համաձայն չէր Կենտրոնական բժշկական հանձնաժողովի այն որոշման հետ, որով ինքը պիտանի է ճանաչվել ծառայությանը՝ սահմանափակումով: Նախկինում 2 անգամ տարկետման իրավունք ստացած զորակոչիկին սկզբում 2016 թ. հուլիսի 28-ին, ապա 2017 թ. հունվարի 30-ին առողջական նույն խնդիրներով ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը ճանաչել է զինծառայությանը պիտանի: Չհամաձայնելով ԿԲՀ որոշումների հետ՝ զորակոչիկը չի մեկնել զինծառայության և դիմել  է ՀՔԱ Վանաձորի իրավական աջակցությանը: Բացի քրեական գործով պաշտպանությունից՝ Տ. Մ.-ն իր ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի, ապա՝ Հայկ Հակոբյանի հետ Վարչական դատարանում վիճարկել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումները: Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով այդպես էլ հնարավոր չի եղել որոշել հիվանդության վաղեմությունը, սակայն արձանագրվել է այն, որ զորակոչիկի այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա նա նախկինում տարկետում է ստացել, առկա են, ավելին՝ առողջության բարելավում չի արձանագրվել: Չնայած այս ամենին՝ վարույթն իրականացնող մարմինը գործն ուղարկել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը պնդում է, որ վարչական մարմնի՝ տվյալ դեպքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ընդունած որոշման՝ վարչական ակտի, իրավաչափ լինելու փաստը չի կարող որոշել ո՛չ քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը, ո՛չ էլ քրեական գործը քննող դատարանը։ Նա մեջբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 69-րդ հոդվածի համաձայն, անձն իրավունք ունի բողոքարկելու վարչական ակտերը՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով: Այս են փաստում նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը …1.Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք) և 63-րդ հոդվածների 1-ին մասերը (Արդար դատաքննության իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք)  ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը (Վարչական դատարան դիմելու իրավունքը …1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ․․․․):

 

Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին Հայկ Հակոբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջել բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի՝ քրեական գործով դատավճիռը և արդարացնել Տ. Մ․-ին՝ նրան մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

 

Վերաքննիչ բողոքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանը հիմնավորել է այն հանգամանքով, որ մինչ անձի արարքում զինծառայությունից խուսափելու հատկանիշների առկայության կամ բացակայության մասին դատողություն անելն անհրաժեշտ է ժխտել կամ հաստատել վերջինիս մոտ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմք(եր)ի առկայությունը կամ բացակայությունը: Ներկայում դեռևս չի ժխտվել կամ հաստատվել Տ. Մ-ի՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմք(եր)ի առկայությունը կամ բացակայությունը, քանի որ ՀՀ վարչական դատարանը դրա վերաբերյալ դեռևս վճիռ չի կայացրել, հետևաբար՝ դատարանը չէր կարող մեղավոր ճանաչել Տ. Մ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը կատարելու համար, քանի որ, ինչպես փաստել է ՀՀ Վճռաբեկ դատարանը, անձին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու կարևոր պայման է զինվորական ծառայությունից ազատվելու (տարկետման)՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայությունը: 

 

Համադրելով մի շարք օրենքներ ու դատական դիրքորոշումներ՝ փաստաբանը նկատում է․ «Քանի որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները միջամտող վարչական ակտեր են, որոնցով Տ.Մ-ի վրա դրվել է զինծառայության զորակոչվելու պարտականություն,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով՝ 1. անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է…ա) օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով  և … ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի՝ տվյալ դեպքում ԿԲՀ-ի, կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով»: 

 

Վերաքննիչ բողոքում փաստաբանը նաև պնդել է, որ դատաքննության ընթացքում այդպես էլ չի ապացուցվել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումն ամբաստանյալի կողմից։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը գտնում է, որ ելնելով վերոհիշյալ հանգամանքներից, անհիմն է նաև Լոռու մարզի կայազորային զինդատախազության՝ Տ.Մ-ի հանդեպ դատարանի նշանակած պայմանական 1 տարի ազատազրկումը՝ 2 տարով փոխարինելու՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի վերաքննիչ բողոքը, մանավանդ որ, չի ապացուցվել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումն ամբաստանյալ  Տ.Մ-ի կողմից: 

 

Դիտումներ՝ 911

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????