Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՔԱՎ-ն ամփոփել է 2019 թ.-ին պետական մարմիններին ուղղված տեղեկատվական հարցումների արդյունքները
5 տարի է՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվական հարցումներ է ուղարկում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով: Այդ պատասխանները հնարավորություն են տալիս նաև գնահատելու՝ որքանով են այդ մարմինները պահպանում տեղեկություններ տրամադրելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջները: Այս ուսումնասիրությունը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2019 թ.-ին:
Հավաքագրված տեղեկությունները դասակարգված են հետևյալ խմբերի՝ ժամանակին, ուշացած և չպատասխանված:
Ժամանակին ստացված են տեղեկատվական հարցումների այն պատասխանները, որոնք կազմակերպությունն ստացել է 12-օրյա ժամկետում՝ հարցումն ուղարկելուց հետո:
Ուշացած են համարվում օրենքով սահմանված, ինչպես նաև կազմակերպության կողմից ողջամիտ համարվող ժամկետների խախտմամբ ստացված պատասխանները:
Չպատասխանվածներն էլ այն հարցումներն են, որոնց ընդհանրապես պատասխան չի տրվել՝ տեղեկանքը հրապարակելու օրվա դրությամբ։
2019 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուղարկել է 1151 գրություն, որոնցից 408 հարցումները ուղղված են պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին նույն կառույցներին ուղարկված 1199 գրություններից 397-ն են եղել տեղեկատվական հարցում։
Հիմնականում հարցումներ ուղարկվել են ՀՀ դատախազությանն՝ իր ստորաբաժանումներով (14.67%), պաշտպանության նախարարությանը (11.74%), սոցիալական և առողջապահական ոլորտներին (10.76%), ոստիկանությանն՝ իր ստորաբաժանումներով (10.27%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին (10.27%)։ Այդ հարցումները կազմել են ընդհանուր հարցումների 47.44%-ը, մինչդեռ 2018թ.-ին ՀՔԱՎ գրասենյակի տեղեկատվական ընդհանուր հարցումների 10% և ավելին բաժին էին ընկել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 29%, Վանաձորի դպրոցներին՝ 22%, ՀՀ դատախազությանն ու դատախազության ստորաբաժանումներին՝ 10%:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2019 թվականին ուղարկված 408 տեղեկատվության հարցումներից 79-ն ուղարկվել են 45 այլ կառույցների, որոնցից ստացված տվյալներն ամփոփելով, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների, սահմանված ժամկետները պահպանել են այդ պետական մարմինների կեսը՝ թվով 22-ը:
Սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցները, կրթության և գիտության, տարածքային կառավարման, արտաքին գործերի նախարարությունները, զինվորական կոմիսարիատները 2018թ.-ին ուղարկված բոլոր հարցումներին պատասխանել են ժամանակին, իսկ 2019թ.-ին համապատասխանաբար՝ 44 հարցումներից 29-ին, 5 հարցումներից 2-ին, 3 հարցումներից 1-ին, 23 հարցումներից 20-ին ժամանակին պատասխանել են, 5 հարցումներից ոչ մեկը ժամանակին պատասխան չի ստացել։
2019թ.-ին առավել մեծ թվով «ժամանակին» պատասխաններ տրամադրել են՝
2018 թ.-ին նույն կարգավիճակի պատասխաններ ամենաշատը տրամադրել են ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, ՀՀ դատախազությունը, Վանաձորի դպրոցներն ու տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:
2019 թ.-ին ավելի շատ ուշացած և պատասխան չտրամադրած կառույցներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության ոլորտի կառույցներն ու ՀՀ դատախազությունն՝ իր ստորաբաժանումներով: Գրեթե նույնն է եղել պատկերը 2018-ին՝ ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ուշագրավ է, որ թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը եղել է ՀՔԱՎ գրասենյակի հարցումներին ամենաշատ թվով «ուշացած» պատասխաններ տրամադրած կառույցը:
2019թ.-ին նվազել է չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիռը, փոխարենն աճել է ժամանակին ստացված գրությունների թիվը։
Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2019 թ.-ին պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված 408 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» պատասխան են ստացել 241 հարցում (59,07%), ուշացած՝ 155-ը (37.99%), իսկ 12 հարցման ընդհանրապես չեն պատասխանել (2,94%):
Նույն կառույցներին ուղղված 397 տեղեկատվական հարցումներից 2018 թ.-ին «ժամանակին» ստացվել են 348 հարցման պատասխան (87,65%), ուշացած՝ 41 (10,3%), իսկ 8 հարցման պատասխան չի ստացվել (2,01%):
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Ըստ առանձին կառույցների՝ մանրամասն պատկերը՝ ԱՅՍՏԵՂ