Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրազեկել զորակոչիկներին, զինծառայողներին ու նրանց ընտանիքներին նրանց իրավունքների և պարտականությունների մասին։
2019թ․ հունիս-հուլիս ամիսներին «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (NED) ֆինանսավորմամբ «Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դասընթացներ անցկացրին Տավուշի, Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։
Ծրագրի շրջանակում դասընթացների շարքը նպատակ ունի ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաքի բնակչության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթական անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
Մասնակցիներն իրազեկվում են իրենց իրավունքների, պարտականությունների, օրենսդրական փոփոխությունների, ոլորտում գործող մարմինների գործունեության ու ընթացակարգերի մասին։
Ներկայացվում և մասնակիցներին է տրամադրվում նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ անընդհատ թարմացվում է։
Դասընթացների շրջանակում անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվության կարիք ունեցող անձանց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները տրամադրում են անվճար բանավոր խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում հետագայում տրամադրվում է նաև գրավոր իրավական աջակցություն։
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ