Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով դասընթացներ անցկացրեց ՀՀ 6 մարզերի գյուղական ու քաղաքային բնակավայրերում

November 14, 2018

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

2018 թ. նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած դասընթացով ավարտվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից անցկացվող զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ պարտականությունների թեմայով դասընթացների շարքը: 2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դասընթացներ իրականացվեցին նաեւ Լոռու, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Արարատի մարզերի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերում:

 

Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցեց 156 զորակոչիկ, զինծառայող եւ նրանց ընտանիքի անդամներ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը դասընթացների մասնակիցներին ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման, զորակոչի եւ զինծառայության ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները։

 

Image may contain: 1 person, standing and indoor

 

 

Արմինե Սադիկյանը մանրամասնեց բժշկական հետազոտությունների ընթացքում նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները, զինվորական ծառայության տեսակները, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների տեսակները, դրանց տրամադրման կարգերը, ժամկետները, խրախուսանքները և կարգապահական տույժերը, սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի դրույթները:

 

Սյուզաննա Սողոմոնյանն էլ խոսեց պարտադիր զինծառայությանը պիտանիության վերաբերյալ որոշումների բողոքարկման մեխանիզմների, դրանց կիրառման ու այդ ոլորտում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության մասին:



Դասընթացավարները ներկայացրին նաև վերջին շրջանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններն ու պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրները:

 

Image may contain: 5 people, people sitting and indoor

 

Մասնակիցները ևս հնարավություն ունեցան ներկայացնելու խնդիրներ, որոնց առնչվել են տարբեր իրավիճակներում, տեղերում նրանց տրամադրվեց իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կոնկրետ դեպքերով նաեւ ուսումասիրվեցին զոչակոչիկների կամ զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերը եւ այլ բժշկական փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տրվեցին բժշկական եզրակացություններ կազմակերպության բժիշկ-փորձագետի կողմից, որոնք հիմք հանդիսացան հետագայում այդ գործերով կայացված որոշումների բողոքարկման համար:

 

Նրանք ամենից շատ հետաքրքրված էին զինծառայությունից տարկետման և ազատվելու հիմքերով, այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության տեսակներով, բժշկական զննության ժամանակ իրենց իրավունքներով, զինծառայությանը զուգահեռ կրթությունը շարունակելու հնարավորություններով: Ներկայացրեցին բժշկական զննության ընթացքում ունեցած խնդիրները եւ խոչընդոտները, հատկապես՝ բժշկական զննության որակի վերաբերյալ իրենց դժգոհությունները:

Image may contain: 2 people, people sitting and indoor

 

 

Բոլոր մարզերում մասնակիցները ընդգծեցին իրենց իրավունքների վերաբերյալ մշտական իրազեկման կարեւորությունը՝ հատկապես նախազորակոչիկների շրջանում:

 

Դասընթացների շրջանակում ներկայացվեց նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում:

 

Դասընթացների շարքն իրականացվել է «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ:

 

Իրականացված դասընթացների լուսանկարները հասանելի են ՀՔԱ վանաձորի գրասենյակի ֆեյսբուքյան էջում

 

⇒Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքներում կայացած դասընթացների լուսանկարներ

 

⇒Դիլիջանում կայացած դասընթացների լուսանկարներ

 

⇒Արարատի մարզի Այգեստան գյուղում կայացած դասընթացների լուսանկարներ

 

⇒Աբովյանում կայացած դասընթացների լուսանկարներ

 

 

Դիտումներ՝ 1679

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????