Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանը 2019 թ․ դրությամբ ՄԱԿ-ում ստանձնած 15 պարտավորություններից միայն 9-ն է կատարել

September 17, 2019

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ 2019 թ․ հոկտեմբերի 19-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ISHR-ը (International Service for Human Rights) հրապարկել է թեկնածու երկրների ցանկը՝ ըստ ՄԱԿ-ում ստանձնած պարտավորությունների կատարման վիճակի։ Թեկնածու երկրներն են Հայաստանը, Բրազիլիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Իրաքը, Ճապոնիան, Լիբիան, Մարշալյան կղզիները, Մավրիտանիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Կորեայի Հանրապետությունը, Սուդանը, Վենեսուելան։

 

Ցանկում առաջատարը Գերմանիան է։

 

2019 թ․-ի դրությամբ Հայաստանը կատարել է ստանձնած 15 պարտավորություններից միայն 9-ը։ Համաձայնագրերի վավերացմանն ու մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին վերաբերող բաժինների պատավորությունները Հայաստանը լիովին կատարել է։ Չկատարած պարտավորությունները Մարդու իրավունքների խորհրդի հետ համագործակցությանն ու քաղաքացիական հասարակության աջակցությանը վերաբերող բաժիններում են։

 

2019 թ․-ի դրությամբ Հայաստանի՝ պարտավորությունների կատարման պատկերը շատ նման է նախորդ իշխանությունների ժամանակ արձանագրած պատկերին։

 

Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների գործուն քայլերը այս պատկերը փոխելու ուղղությամբ։

 

Հայաստանի պարտավորությունների կատարման վիճակը, ըստ առանձին պարտավորությունների, ներկայացնում ենք ստորև․

 

Համագործակցություն Մարդու իրավունքների խորհրդի հետ և վերջինիս մեխանիզմները 

 

Արդյո՞ք պետությունը ժամանակին է հանրայնորեն ներկայացրել իր թեկնածությունը: 

Կատարել է

Արդյո՞ք պետությունը խոստացել է հզորացնել Խորհրդի անդամակցությունը և անդամակցության չափանիշների հետևողականությունը: 

Չի կատարել

Արդյո՞ք պետությունը պարտավորվել է կիրառել օբյեկտիվ և մարդու իրավունքների վրա հիմնված չափորոշիչներ՝ խնդրահարույց իրավիճակներով զբաղվելու համար: 

Չի կատարել

Արդյո՞ք պետությունը Խորհրդում առաջնորդող դեր է ունեցել  երկրի հետ կապված իրավիճակներում:

Չի կատարել

Արդյո՞ք պետությունը հանդես է եկել Հատուկ ընթացակարգերի բաց հրավերով: 

Կատարել է

Արդյո՞ք պետությունը հետևողականորեն դրական պատասխան է տվել երկիր այցելություն կատարելու հայցերին (չկատարված կամ ակնկալվող այցերը՝ 5-ից պակաս):

Կատարել է

Արդյո՞ք պետությունը պատասխանել է Հատուկ ընթացակարգերից ստացված հաղորդակցության ավելի քան 80%-ին:

Չի կատարել

Արդյո՞ք պետությունն ապահովել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի առաջարկների իրականացման բարձր մակարդակ:

Կատարել է

Քաղաքացիական հասարակության աջակցություն և հաշվեհարդարի կանխարգելում 

 

Արդյո՞ք պետությունը երբեք չի նշվել Գլխավոր քարտուղարության՝ հաշվեհարդարների վերաբերյալ զեկույցում: 

Կատարել է

Արդյո՞ք պետությունը բարձրաձայնել է հաշվեհարդարների վերաբերյալ իր մտահոգությունը:

Չի կատարել

 Արդյո՞ք պետությունը հետևողականորեն ընդունել և ապահովել է Խորհրդի և Երրորդ Կոմիտեի՝ մարդու իրավունքների պաշտպանների, քաղհասարակության տարածքի և հաշվեհարդարների կանխարգելման վերաբերյալ բանաձևերը: 

Չի կատարել

Պայմանագրի վավերացում և պայմանագրային մարմնի հետ համագործակցություն 

 

Արդյո՞ք պետությունը վավերացրել է մարդու իրավունքների 10 կամ ավելի միջազգային պայմանագրեր և արձանագրություններ:

Կատարել է

Արդյո՞ք պետության Պայմանագրային մարմնի չգրված զեկույցները թվով 3-ն են կամ ավելի քիչ: 

Կատարել է

Մարդու իրավունքների ազգային հաստատություններ

 

Արդյո՞ք պետությունն ունի մարդու իրավունքների ազգային հաստատություն՝ համաձայն Փարիզյան սկզբունքների  (A-ստատուս): 

Կատարել է

Արդյո՞ք պետությունը ընդունել և ապահովել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ Խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի կատարումը: 

Կատարել է

Դիտումներ՝ 1419

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????