Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվող Վ․ Ս․-ի գործը կարճվեց․ քննիչը ԿԲՀ գործողություններում կարգի խախտում է արձանագրել

October 21, 2021

Առողջության պաշտպանվածության իրավունք | Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկի քրեական գործը կարճվեց առողջական խնդիրներն արձանագրելուց հետո, վիրահատական միջամտություն առաջարկելու փոխարեն, միանգամից զինծառայությանը սահմանափակումով պիտանի են ճանաչել, ինչը կարգի խախտում է։

 

Զորակոչիկ Վ Ս-ը դեռևս 2019 թ-ին էր զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել այն դեպքում, երբ առողջական վիճակի զննության արդյունքում նրա ոչ բոլոր գանգատներին են ուշադրություն դարձրել, իսկ վերջնական եզրակացության մեջ նշված կծվածքի խնդրի շտկման համար էլ վիրահատական միջամտություն չեն առաջարկել, ինչը սահմանված է ՀՀ Կառավարության 404-Ն որոշմամբ։ Զորակոչիկը ստիպված է եղել հրաժարվել զորակոչի ծանուցումից, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու հիմքով)։

 

Մինչդեռ զորակոչիկն ուղղակի համաձայն չի եղել  իր վերաբերյալ կայացված որոշման հետ և դրա համար հիմքեր է ունեցել։ Հարուցված քրեական գործի շրջանակում էլ նա բազմիցս նշել է, որ բանակ զորակոչվելուց չի խուսափում, այլ ընդամենը պահանջում է լրաժեք հետազոտել և արձանագրել իր առողջական բոլոր խնդիրները։ Նա նաև նշել է, որ պատրաստ է կրկին փորձաքննվել։ Չնայած սրան՝ քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունը նույն  արդյունքն է տվել՝ ըստ դրա՝ ի սկզբանե նշված ախտորոշումը հաստատվել է, Վ Ս-ին նորից ներկայացրել են զորակոչի։ Այս պարագայում նրան այլ բան չէր մնում, քան նորից հրաժարվելու ծանուցումն ստանալուց, քանի որ այն պատճառները, որոնց համար նա առաջին անգամ էր հրաժարվել, շարունակում էին մնալ չվերացված։

 

Վ․ Ս․-ի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը։ Նրա աջակցությամբ զորակոչիկը կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները։ 

 

Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Տ Բաբայանը հիմնավոր է համարել այն հանգամանքը, որ խախտվել է Կառավարության որոշմամբ սահմանված կարգը զորակոչի ընթացքում, նախքան պիտանիության վերաբերյալ որոշում կայացնելը, զորակոչիկին վիրահատություն չի առաջարկվել, ինչպիսի պայմաններում նրա արարքում հանցակազմ չկա, և 2021 թ․ հոկտեմբերի 6-ին քրեական գործը կարճվել է։ 

 

Սրա հիման վրա՝ զորակոչիկին կառաջարկվի վիրահատություն, որի արդյունքներով էլ արդեն նոր որոշում կկայացվի։ 

 

Հավելենք, որ Կառավարության 404-Ն որոշմամբ նախատեսված է, որ մի շարք առողջական խնդիրների դեպքում պետք է առաջարկվի վիրահատություն, և միայն դրանից հետո կարելի է որոշում կայացնել զորակոչիկի՝ զինծառայությանը պիտանիության վերաբերյալ։ Այստեղ էլ այլ խնդիր կա․ հաճախ պետպատվերի շրջանակում առաջարկվում է հնարավորինս էժան և ըստ այդմ՝ անարդյունավետ վիրահատական միջամտություն, այնինչ զորակոչիկներին պետք է առաջարկվի հնարավորինս արդյունավետ և որակյալ բուժօգնություն։

 

Վ․ Ս․-ի դեպքը, սակայն, միակը չէ։ Որպես կանոն՝ իրենց վերաբերյալ կայացված որոշումների հետ անհամաձայնություն ունեցող զորակոչիկների հիմնավորումները քննարկելու փոխարեն՝ նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցում՝ ստանձնելով զորակոչ ապահովող մարմնի գործառույթ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս խնդրին անդրադառնում է տարիներ շարունակ ինչպես առանձին գործերով, այնպես էլ՝ վերլուծություններով և ներկայացնում առաջարկներ։ Խնդիրը նրանում է, որ կայազորային քննչական մարմինները հարուցված քրեական գործերի շրջանակում նշանակում են միայն դատաբժշկական փորձաքննություններ, ինչը հնարավորություն չի տալիս քննելու բողոքի հիմքերը։ Իսկ դա հնարավոր կլիներ ռազմաբժշկական փորձաքննության միջոցով, ինչը, չնայած ՀՔԱՎ-ի շարունակական ահազանգերին ու առաջարկներին, չի իրականացվում։ Ավելին՝ կայազորային քննչական մարմինները նման դեպքերում  զորակոչիկներին հորդորում են «վերանայել» որոշումը՝ դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից։

 

Այս խնդրի լուծման համար վերստին առաջարկում ենք արձանագրել զորակոչիկների բոլոր գանգատներն ու առողջական խնդիրները, իսկ Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ ապահովել, որ անհրաժեշտության դեպքում առաջարկվի և իրականացվի վիրահատություն,  զորակոչիկի համաձայնության դեպքում։

 

Պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի մասով առաջարկում ենք

 

  • հաշվի առնել, որ անձը վիճարկում է իրեն զինծառայությանը պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումը, և անձի արարքին քրեաիրավական գնահատական պետք է տալ այդ որոշման իրավաչափության հարցը պարզելուց հետո,

  • նախաքննության ընթացքում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու փոխարեն՝ նշանակել դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն, 

  • նախաքննության ընթացքում հայտարարված հերթական զորակոչի ընթացքում զորակոչիկի անձնական գործը չուղարկել և զորակոչիկին չհորդորել ներկայանալ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում՝ զինվորական ծառայությանը պիտանի կամ սահմանափակումով պիտանի լինելու մասին հարցը կրկին պարզելու, և այդ հանգամանքով պայմանավորված՝ չձգձգել նախաքննության ընթացքը։

Դիտումներ՝ 542

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????