Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ
Հաստիքի անվանումը
Իրավախորհրդատու- աշխատանքային իրավունքներ
Հիմնական պարտականությունները
1.աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում դեմ առ դեմ և հեռավար պայմաններում,
2.իրավախորհրդատվության վերաբերյալ տեղեկությունների բազայի վարում,
3.կազմակերպություն դիմած քաղաքացիներին աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով անհրաժեշտ դիմումների, բողոքների, հայցադիմումների (և դրանց պատասխանների), վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (և դրանց պատասխանների), և այլ (իրավական) փաստաթղթերի պատրաստում,
4.աշխատանքային իրավունքին առնչվող դեպքերով կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, դիմումների, բողոքների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի մշակում,
5.մասնակցություն կազմակերպության կողմից աշխատանքային իրավունքի պաշտպանության բնագավառում իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը,
6.ծրագրային հաշվետվությունների ներկայացում (ըստ պահանջի),
7.տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջներ՝
☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն
☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային իրավունքների բնագավառում փորձառությունը կդիտվի որպես առավելություն)
☑️Վերլուծական հմտություններ
☑️Համակարգչային հմտություններ
☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, oտար լեզուների իմացություն (ցանկալի է)
☑️Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում
☑️Պատրաստակամություն պաշտպանել քաղաքացիների աշխատանքային իրավունքները,
☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
☑️Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
📍Աշխատավայր՝ ք. Երևան, Արգիշտի 7/4
⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30
📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավախորհրդատու - Աշխատանքային իրավունքներ․ Երևան», մինչև 2021 թ.-ի փետրվարի 10-ը:
☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: