Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ներկայացվել է զեկույցի ամփոփագիրը

July 3, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ

 

 

Հուլսիս 1-ին տեղի ունեցած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում մենք ներկայացրինք  «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը։ ԼՂ-ի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մի շարք կազմակերպություններ համախմբվեցին այս զեկույցի պատրաստման համար՝

 

 

 

 

Ֆորումի ընթացքում ՀՔԱՎ-ի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Անտոն Իվչենկոն նշում է, որ փաստահավաք առաքելության նպատակն էր ոչ միայն փաստագրել տեղի ունեցածն իր բոլոր դետալներով, այլ՝ հավաքագրել մարդկանց բանավոր պատմությունները․

 

«Տարիներ անց մարդու համար, ով ենթարկվել է բռնության, ով տուժել է այս գործողություններից, շատ կարևոր է, որ չլինի մոռացված»։

 

Իվչենկոն նշում է, որ 2020թ-ի պատերազմից հետ բնակչությունը վերադարձավ Ղարաբաղ, որովհետև մարդիկ հենվեցին երկու անվտանգային կետի վրա՝  « մի կողմից դա ԼՂ փաստացի գոյություն ունեցող իշխանությունների տեղում մնալն էր, եւ ռուս խաղաղապահների՝ հողի վրա ներկայությունը։ Ռուս խաղաղապահները կապահովեն անվտանգությունը, իշխանությունները կվերակառուցեն, կկազմակերպեն առօրյա կյանքը»։

 

  • Ռուս խաղաղապահների ներկայությունից մեկ տարի անց  Հին Շեն եւ Մեծ Շեն բնակավայրերի միջեւ հայտնվեց ադրբեջանական ռազմական հենակետ, որի պատճառով Հին Շեն բնակավայրի բնակչությունը կտրվեց թե՛ Լաչինի միջանցքից, թե՛ Ստեփանակերտից, թե՛ ՀՀ-ից եւ մնաց շրջափակման մեջ։

  • Նման էր վիճակը նաեւ Եղցահող գյուղում, ադրբեջանական զինված ուժերը հենակետեր էին դնում բարձունքի վրա եւ ամբողջությամբ թիրախի տակ էին պահում բնակավայրը եւ Լաչինի միջանցքի այդ հատվածը։

  • Նման իրավիճակը, երբ ռազմական հենակետեր էին հայտնվում բնակավայրերն ուղիղ թիրախավորելու նպատակով, բավականին տարածված պրակտիկա էր ամբողջ ԼՂ տարածում, եւ եթե ուշադիր նայենք արբանյակային լուսանկարներին, համադրենք բնակիչների վկայությունները եւ խաղաղապահների քարտեզը, կտեսնենք, որ հենակետերը բավականին ուժեղ կտրտում են այդ սահուն ուրվագիծը։ 

  • Եթե մինչեւ բլոկադան խաղաղապահների ներկայությունը դեռեւս որոշակի անվտանգություն ապահովում էր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ապա բլոկադայի ընթացքում, մասնավորապես ամառվա ամիսներին նկատելի էր, թե ոնց է նվազում ռուս խաղաղապահների անվտանգություն ապահովելու  հնարավորությունը։ Ունենք բազմաթիվ հիշատակումներ, թե ոնց էին անհատ ռուս զինվորներ փորձում վերադասներին հաղորդել գնդակոծության մասին եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ գնդակոծությունն ավարտվի, որովհետեւ ընդամենը գյուղատնտեսական աշխատանքներ են, եւ ստանում էին պատասխան՝ տարածքը լքել եւ հրահանգել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները, ինչը բավականաչափ փոխեց տնտեսական վիճակը ԼՂ-ում։ 

 

Իվչենկոն նաև անդրադարձել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, մասնավորապես սեպտեմբերի հարձակման ժամանակ խաղաղ բնակչությանը SMS-ներ ուղարկելուն։ Հարձակումից րոպեներ անց Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն SMS հաղորդագրություններով, թռուցիկներով և բարձրախոսներով տեղեկացրել է հայկական բնակչությանը իրականացվող գործողությունների մասին և հայտարարել «վտանգավոր գոտուց տարհանման համար ստեղծված Լաչինի ճանապարհին և այլ վայրերում հումանիտար միջանցքների և ընդունման կետերի» մասին: Փաստահավաք առաքելության ընթացքում բոլոր հարցվածները  նշել են, որ չեն ստացել որևէ հաղորդագրություն և չնչին մասն է նշել, որ ճանաչում է մեկին, ով ստացել է նման հաղորդագրություն։ Չունենք նաև որևէ վկայություն Ադրբեջանի ներկայացրած  հումանիտար միջանցքների մասին։ 

 

Իրական պատկերում ունենք իզոլացված բնակավայրեր և ամբողջական շրջաններ, օրինակ՝ Մարտակերտը, որտեղից դուրս գալու և հրետակոծությունից խոսափելու համար մարդիկ փորձել են անտառների միջով փախչել և ,ցավոք, որոշները զոհվել են ճանապարհին։ Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք նաև Լաչինի միջանցքում շրջափակված բնակավայրեր, որոնք ենթադրաբար պետք է հումանիտար միջանցքներ լինեին։ 

 

 

Դիտումներ՝ 107

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????