Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք
2024թ․-ի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» խորագրով համաժողովը։ Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել
🔹 Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
🔹 Ն․Գ․ պարոն Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանում Շվեդիայի դեսպան
🔹 Անահիտ Մանասյանը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
🔹 Ռուստամ Բաքոյանը՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
🔹 Նաիրա Սուլթանյանը՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախագահ
Համաժողովը բաղկացած էր 3 պանելային քննարկումից։
1️⃣-ին պանելային քննարկումը նվիրված է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների արդյունավետությանը։
🔹ՀՔԱՎ գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը քննարկմանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2023թ․ դեկտեմբերի 7-ի հանձնարարականները՝ ուղղված Զինված ուժերում խոշտանգումների դեմ պայքարին։
🔹ՀՔԱՎ գրասենյակի Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց հոգեբուժական և խնամքի հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ միջազգային կառույցների հանձնարարականները։
🔹ՀՔԱՎ գրասենյակի Իրավաբանական բաժնի փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը անդրադարձավ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հանձնարարականների իրականացման վիճակին։
🔹Պանելային առաջին քննարկումը եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի գնահատականները խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տեսանկյունից։
Կառուցողական քննարկման համար անդրադարձ ելույթներ ունեցան ՀՀ մի շարք պետական մարմիններից ներկայացուցիչներ՝
🔘 ՀՀ Արդարադատության նախարարություն
🔘 ՀՀ Պաշտպանության նախարարություն
🔘 ՀՀ Առողջապահության նախարարություն
🔘 ՀՀ Ներքին գործերի նախարարություն
2️⃣-ին պանելային քննարկմանը բանախոսները ներկայացրին Խոշտանգման գործերով ահազանգերի քննության արդյունավետությունը ։
🔹ՀՔԱՎ գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ներկայացրեց խոշտանգման գործերով հաղորդումների քննության արդյունավետությունը՝ ՄԻԵԴ վճիռների գնահատման տեսանկյունից։
🔹 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը անդրադարձավ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերին խաղաղ հավաքների ընթացքում
🔹Իրավունքների զագացման և պաշտպանության հիմնադրամի փորձագետ Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերով հարուցված, այնուհետև կասեցված և վերսկսված գործերով նյութերին ծանոթանալու և բողոքարկման անհնարինության մասին։
Պատասխան ելույթներով հանդես եկան ՀՀ Գլխավոր դատախազության,ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։
Համաժողովի -րդ պանելային քննարկմանը ՀՔԱՎ գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը ներկայացրեց Խոշտանգումների կանխարգելման ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրները: Քննարկումն ավարտեց «Այստեղ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Տիգրան Դովլաթյանը, ով անդրադարձավ խոշտանգման զոհերի հոգեբանական վերականգնմանը և վերականգնման գործում պետության պարտավորություններին։
Համաժողովը իրականացվել է Շվեդիայի ֆինանսավորմամբ։