Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչին և զինծառայությանը վերաբերող՝ ՄԻՊ-ի արձանագրած խնդիրը ՀՔԱՎ-ը բարձրաձայնում է շուրջ 10 տարի․ խնդիրը դեռ օրակարգային է

September 8, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ՝ զորակոչիկի՝ մեկից ավելի հիվանդությունների դեպքում դրանք ոչ թե առանձին-առանձին, այլ՝ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ գնահատելու վերաբերյալ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ողջունում է Պաշտպանի այս նախաձեռնությունը և վերահաստատում նախկինում հայտնած դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ մշտադիտարկում է զորակոչի գործընթացը և անհրաժեշտության դեպքում տրամադրում իրավական աջակցություն զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց, զինծառայողներին։ Ստացված տվյալների հիման վրա տարիներ շարունակ կազմվել են զեկույցներ և ներկայացվել առաջարկներ նաև ՄԻՊ-ի բարձրաձայնած հարցի ուղղությամբ։

 

Այսպես՝

 

 

«Շարունակվում է միաժամանակ մի քանի հիվանդություններով քաղաքացիների զորակոչը՝ դիտարկելով յուրաքանչյուր հիվանդության ծանրության աստիճանը առանձին-առանձին: Չի գնահատվում միաժամանակ մի քանի հիվանդության ազդեցությունը՝ անձի առողջական վիճակի եւ հետագա ծանրաբեռնվածության վրա:


Ճիշտ է, ՀՀ Կառավարության 405-Ն որոշմամբ սահմանվել է, որ «Այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով հինգ եւ ավելի տարբեր հիվանդություններով, ճանաչվում են բուժման կարիք ունեցող եւ նրանց տրվում է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով` բուժման նպատակով», սակայն մեզ դիմած որեւէ զորակոչիկ սույն կետով տարկետում չի ստացել, ավելին, ունենալով հինգ եւ/կամ ավելի հիվանդություններ, միայն չորս հիվանդությամբ են ճանաչվել պիտանի սահմանափակումով»
:

 

և առաջարկել ենք․

 

«Սահմանել միաժամանակ երկու եւ ավելի հիվանդությունների առկայության դեպքում դեպքում անձին զինվորական ծառայության զորակոչելու գնահատման մեխանիզմը եւ իրավական հիմքերը եւ հրաժարվել ըստ առանձին հիվանդությունների գնահատման հիման վրա զորակոչիկների պիտանիության մասին որոշում կայացնելու մոտեցումից»:

 

 

և առաջարկել ենք․

 

«Սահմանել զինվորական ծառայության զորակոչելու գնահատման մեխանիզմը եւ իրավական հիմքերը՝ հաշվի առնելով միաժամանակ երկու եւ ավելի հիվանդությունների առկայությունը եւ դրանց ազդեցությունը անձի առողջական վիճակի վրա
ծանրաբեռնվածության պայմաններում: Նույն մոտեցումը որդեգրել զինծառայողների դեպքում՝ հիմք համարելով զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումը զինծառայողի պիտանիության վերանայման համար»:

 

Ինչպես ցույց է տալիս ժամանակագրությունը, ՀՔԱՎ-ը ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրի ուղղությամբ աշխատում է շուրջ 10 տարի։ Չնայած մեր մշտադիտարկումների և իրավական աջակցության արդյունքում որոշ փոփոխություններ նկատվում են, բայց այս և այլ համակարգային խնդիրներ դեռևս շարունակում են չլուծված մնալ։

 

Հուսով ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը լրացուցիչ գործոն կլինի տարիներով արձանագրվող այս խնդիրներին վերջապես լուծում տալու համար։

 

Դիտումներ՝ 169

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????