Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արցախից տեղահանվածներին պետության առաջարկած ծառայությունների հասանելիությունը բավարար չէ

Ամիսներ շարունակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետական ու հասարակական կառույցներից տարատեսակ հումանիտար ու սոցիալական աջակցություններ են ստանում: Չնայած այդ ամենին՝առաջնային են մնում առողջապահական, զբաղվածության, նյութական խնդիրները:

Սոցապնախարարության տվյալներով մինչ օրս հաջողվել է աշխատանքի տեղավորել շուրջ 1000  բռնի տեղահանված անձի: Իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ սոցիալական ոլորտի ծառայությունների հասանելիությունը շարունակում է մտահոգիչ մնալ:

Արցախից բռնի տեղահանված Սյուզի Խաչատրյանի ամուսինը 2023-ի սեպտեմբերյան աղետալի պայթյունի ժամանակ այրվածքներ է ստացել: Տևական բուժումների պատճառով միայն նոյեմբերին են դիմել միասնական սոցծառայություն՝ դրամական աջակցություն ստանալու: Բոլոր փաստաթղթերը, ասում է, տարա, սոցծառայության աշխատակիցը լրացրեց, ամեն ինչ գրանցեց: Ասաց՝ սպասեք հաղորդագրության:

Նոյեմբերի գումարը ստացանք դեկտեմբերի կեսին ու վերջ: Հունվար- փետրվար ամիսների գումարը չկա, հիմնավորում նույնպես՝ ասում է երիտասարդ կինը. «21-ին ես գնացի, իմ տվյալները տարա, անձնագիր, որ 40+10.000 ու 50.000 լրացնեմ: Աշխատակիցը լրացրեց, մենակ մի 50.000-ը չեղավ, որովհետև ամուսնուս բանկային քարտը չկար: Բոլորիս տվյալները հաջողությամբ լրացրեց աշխատակիցը, ասեց սպասեք փողերի: Դեկտեմբերինsmsեկավ, մեկը՝ 25-ին, մյուսը՝ 27-ին: Մեկը սոցապնախարարությունն ա փոխանցել, մյուսը՝ Կարմիր խաչը: Դրանից հետո գումար չեղավ : Փետրվարի 6-ն էր սաղի փողերը նստել էր, իմը չկար: Նամակ եմ գրել սոցապնախարարին, հարցնում եմ բաց թողնվածը կստանա՞մ, ասում են՝ չգիտենք, դա ծրագրային խնդիր է, նորմալ պատասխան չեն կարողանում տալ»:

Աշխատանք միասնական սոցիալական ծառայությունում Սյուզիին չեն առաջարկել: 5 հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորում: 100.000 դրամով բնակարան են վարձակալել: Աշխատանք չունենք, ասում է, մի կերպ տան վարձն ենք հասցնում: 3 անչափահաս ունեն: Մինչ օրս էլ ամուսնու վիրահատությունների  հետ կապված հաճախակի են Երևան մեկնում:  Արմինե Աթաբեկյանի ընտանիքն էլ է բախվել խնդիրների՝ սոցիալական աջակցության ծրագրերին դիմելիս: Սեպտեմբերի 19-ին քույրն ամուսնու ու 2 անչափահասների հետ տեղափոխվել է նախ Մասիս, ապա՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ:

Մասիսի սոցծառայությունում 40+10000 դրամական աջակցության փաստաթղթային փաթեթը լրացրել ու սպասել է աջակցությանը, հետո պարզել, որ իր երեխաների  գումարն ստացել է անծանոթ մի կին՝ որպես խնամակալ. «Քույրս մոտեցել է Մասիսի սոցիալական, ինքնուրույն չի կարողացել հարցում կատարել  50.000-ի համար, թղթերը տարել է: Ծրագիրը, որ բացում ես, հարցնում է՝ ունե՞ք անչափահաս երեխա: Ոնց է եղել՝ չգիտեմ, բայց իրեն ավարտ են տվել և Սարգսյան Զարինե անուն ազգանունով մեկի վրա կցել այդ գործերը` որպես քրոջս երեխաների խնամակալ:  3 ամիս անցել է, 50.000-ները չի ստացել, գնացել է Լոռու մարզի սոցիալական բաժին` որ չեմ ստանում, ի՞նչն է խնդիրը: Բացել են, տեսել, որ 3 ամիս է` այդ գումարներն ստանում է տվյալ անձնավորությունը: Քույրս Արցախբանկի քարտապան է, տվյալ անձը՝ Հայբիզնեսբանկի: Քույրս գնացել է Մասիս՝պարզելու ի՞նչն է պատճառը, կոնկրետ ոչինչ չեն պատասխանել, ոչ էլ ասել, որ գումարները ետ կտան: 2 անգամ տեղահանվել է, Հադրութից եկել Մարտակերտ, էնտեղից էլ՝ էստեղ, դա մեծ գումար է իր համար: Երեխան կոշիկ չունի, կոշիկ կառներ թեկուզ»:

Արմինեն հաշվապահի 13 տարվա փորձ ունի: Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի համայնքապետարանում է աշխատել: Նաև ինքնուրույն մատնահարդարում սովորել: Դիմել է Միասնական սոցծառայության Վանաձորի կենտրոն՝ փորձելով մատնահարդարի մասնագիտական դասընթացներ անցնել. «Մտածելով, որ դժվար կլինի Վանաձորում գործ գտնելը, դիմել եմ, որ արհեստ սովորեմ, ասենք՝ մատնահարդարում: Փորձ ունեի, տանն աշխատում էի: Մտածեցի վերապատրաստվեմ: սոցապ նախարարությունն ասում է ծրագրերը գործում են, բայց իրենց դիմում ենք, ասում են՝ դեռ չի գործում»:

Սոցապ նախարարության տվյալներով՝ Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագրերով վճարումները շարունակվում են: 100.000 դրամ միանվագ աջակցություն վճարվել է 112. 765 անձի: Հոկտեմբեր-հունվար ամիսներին 40+10 հազար դրամներ վճարվել են ընդհանուր թվով ավելի քան 387.000 տեղահանվածի: Նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին էլ երկամսյա 50.000–ական դրամ է վճարվել ընդհանուր թվով 161.000-ից ավելի անձի։ Շուտով կգործարկվեն նաև զբաղվածության ծրագրերը, այժմ դիմումներ են հավաքվում։

Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ միայն ուղղորդումների արդյունքում հազարից ավելի արցախցիներ աշխատանքի են տեղավորվել:

Ընդհանուր առմամբ Լոռու մարզում ապաստան են գտել 6000-ից ավելի արցախցիներ, որոնցից միայն 3500-ը՝ Վանաձոր խոշորացված համայնքում:

2 ամիս է՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անվճար իրավական աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ հիմնական նպատակն է՝ պարզել պետական կառույցների առաջարկած ծառայությունների հասանելիությունն ու իրավական մեխանիզմների բացերը: 600-ից ավելի արցախցիների գրասենյակն աջակցել է տարբեր հարցերում: Սաքունցի դիտարկմամբ՝ քաղաքացիները խնդիրների բախվում են հիմնականում սոցիալական ոլորտում: Մեր սոցիալական կառույցներում, ասում է, ապրումակցման պակաս կա:

Ի վերջո, աջակցության ծրագրերի մասին որոշում կայացնելով՝ պետությունը նաև հստակ  պարտավորություն է ստանձնել: Այդ պարտավորությունների կատարման բովանդակային առումով որոշակի խնդիրներ կան. «Բոլոր ենթադրյալ ու առկա խնդիրները ի մի բերելով՝ կարող եմ ասել, որ սոցիալական միասնական ծառայության աշխատանքը պետք է լինի շատ ավելի ապրումակցային, ոչ թե չոր ու ցամաք՝ հասնում է, չի հասնում: Պետք է նաև մարդկանց օգնել, ուղղություն ցույց տալ: Պետությունը երբ որոշում է կայացնում աջակցության ծրագրերի,   պարտավորություն է վերցնում: Խոսքը պետության քաղաքականության մասին է՝ նման արտակարգ վիճակներում բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների մշակմանը: Էն խնդիրները, որոնք լուծում չեն ստանում, որոնք հաշվի չեն առնվում, այդ տեղեկությունների հիման վրա առաջարկներ կներկայացնենք աջակցությունները համակարգող մարմնին»:

Արցախցիներն աշխատող են, ամենակարևորը զբաղվածության ապահովումն է, որը կբերի նաև մյուս  խնդիրների աստիճանական կարգավորման՝ Արթուր Սաքունցն է ասում: Պետության դերակատարումն այս հարցում շատ ավելի մեծ է: Իրավական աջակցությունից զատ, գրասենյակը, նաև աշխատանքներ է տանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի աշխատանքային խմբերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Արդեն իսկ 180 տարաբնույթ հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի, նյութական, բարոյական և այլ վնասների փոխհատուցման պահանջներով:

Our compatriots displaced from Artsakh have been receiving various types of humanitarian and social support from state and public organizations for months on end. Despite all that, health, occupational and social problems persist.

 According to the data of the Ministry of Labor and Social Affairs, around 1000 forcibly displaced persons have been provided with jobs. According to human rights organizations, access to social services remains worrisome. 

 According to the data of the Ministry of Labor and Social Affairs, payments are ongoing in 3 social support actions for our compatriots from Artsakh. Lump sum payment of AMD 100,000 has been made to 112. 765 persons. During October-January, AMD 40.000+10.000 were paid to more than 387.000 forcibly displaced persons. During November-December, AMD 50.000 was paid to more than 161.000 persons each month. Actions  aimed at employment will soon be launched, applications are now being collected. 

For two months now, HCA Vanadzor has been providing free legal aid to persons forcibly displaced from Artsakh. In a conversation with “Radiolur”, HCAV Chairperson Artur Sakunts notes that the main goal is to identify the situation of access to state-provided services and gaps in legal mechanisms. HCA Vanadzor has supported more than 600 persons displaced from Artsakh in various matters. According to Sakunts, citizens mainly encounter social issues. He notes that there is a lack of empathy in our institutions dealing with social matters. 

 Ultimately, when making a decision to launch support actions, the state undertakes a specific obligation. There are certain problems in terms of substantive implementation of these obligations, “Summing up all alleged and existing problems, I can say that unified social service should be much more empathetic, and not perfunctory as “you are or you are not entitled to receive support”. People need help and guidance. When the state decides to launch support actions, it undertakes an obligation. This is about the state’s policy, namely, development of mechanisms to solve problems of forcibly displaced persons during such crisis situations. As for problems left without solution and not taken into account, based on this information we will present recommendations to the authority coordinating support actions”.

As Artur Sakunts notes, the essential thing is to provide them with occupation, which will also lead to gradual regulation of the rest of problems. The state’s role is much bigger in this matter. In addition to legal support, HCA Vanadzor also protects rights of forcibly displaced persons in the European Court of Human Rights and UN working groups. The organization has already lodged 180 applications with the European Court of Human Rights claiming compensation for violation of the right to property, pecuniary, non-pecuniary and other damages incurred. 

https://hcav.am/armradio-19-02-2024/

For more details, visit  https://hcav.am/armradio-19-02-2024/

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր