Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությունն իր տարածքում ապրող մարդկանց համար պարտավոր է սոցիալական նվազագույն պայմաններ ապահովել. Սաքունց

January 11, 2022

Տեսադարան

Իրեն սոցիալական հռչակած պետությունն իր տարածքում ապրող մարդկանց համար պարտավոր է սոցիալական նվազագույն պայմաններ ապահովել, նկատում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ընդգծում է՝ պետությունը չպետք է ձեռքերը ծալած նստի ու սպասի թե երբ են դիմելու, պատկան մարմինները պետք է այդ մարդկանց գտնեն ու օգնեն:
 

«Ենթադրենք՝ անկողնային հիվանդ է տանը, այդ մարդը հաշվառված է, ընտրությունների ժամանակ լավ էլ գտնում են, նույնիսկ գրկած են տանում ընտրատեղամաս, չէ՞, երբ որ պետք է: Ապա երբ որ մարդը գտնվում է կյանքի դժվար պայմաններում և անօգնական վիճակում, պետությունը պետք է ունենա քաղաքականություն և գործիքներ, նման անձանց, ընդհանրապես անձանց սոցիալական վիճակի հետազոտման, բացահայտման և աջակցության տրամադրման առումով: Չեմ ասում, որ դայակություն պետք է անի, բայց ինքը պետք է հաստատ իր քաղաքականության հիմքում հաշվի առնի, որ կան մարդիկ, որոնք կյանքի դժվարին պայմաններում են», - ընդգծեց Սաքունցը:

 

Ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար նաև պետությունն է պատասխանատու, նաև մեղավոր՝ նման ողբերգությունները չկանխելու համար, եզրափակում է իրավապաշտպանը։

 

Դիտումներ՝ 21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????