Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Բելառուս․ նախագահի թեկնածուի փաստաբանին արտոնագրից զրկելը արդար դատաքննության իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության խախտում է․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի որոշմամբ նախագահի ընդդիմադիր թեկնածուի փաստաբանին արտոնագրից զրկելը միայն այն բանի համար, որ նա ԶԼՄ-ին պատմել է իր պաշտպանյալի պահման պայմանների մասին, արդար դատաքննության և կարծիքի արտահայտման ազատության խախտում է։

 

Կմոիտեն այս որոշումը կայացրել է 2010 թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալես Միխալևիչի փաստաբանի բողոքի հիման վրա։ Ալես Միխալևիչը ընտրությունների հաջորդ օրը ձերբակալվել և խոշտանգվել էր ազատազրկման վայրում։ Այդ ամենի մասին փաստաբանը պատմել էր լրատվամիջոցներին, որից հետո նրա փաստաբանական արտոնագիրը չեղյալ էր համարվել։

 

Մանրամասները՝ tbinternet.ohchr.org

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր