Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազատ խոսքի ու վիրավորանքի լղոզված սահմանը

May 21, 2022

Տեսադարան

«Երևի թե հանրության մեծ մասն արդեն իմունիտետ է ձեռք բերել ու այլևս չի հասկանում, թե որտեղ է վերջանում ազատ խոսքը, որն է հասարակ վիրավորանքը, որտեղ է սկսվում թշնամանքի հրահրումն ու հարուցումը, որը կբերի բռնության»,- ասում է ՀՔԱՎ ընտրական ծրագրերի համակարգող Վարդինե Գրիգորյանը։

 

ՀՀ քրեական օրենսգրքի ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հոդվածն այս պահին կիրառվում է երկու դեպքի առնչությամբ։ Մեկը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի, մյուսը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ։ Վարդինե Գրիգորյանը սա տարօրինակ է համարում։ 

 

Ըստ նրա, Արմեն Գրիգորյանի դեպքում խոսույթը վատն է ու չպետք է լինի, բայց քննարկում չկա այդ դեպքի համար կալանավորման նպատակահարմարության մասին։ 

 

Իսկ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեպքը Վարդինե Գրիգորյանը աբսուրդ է որակում։ Սաշիկ Սուլթանյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում եզդիների նկատմամաբ խտրականության դեպքերի մասին ու դա որակվել է որպես ազգամիջյան թշնամանք։ 

 

Դիտումներ՝ 24

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????