COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ
ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ
❓ Ու՞մ է վերաբերում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը և ովքե՞ր կարող են լինել ծրագրի շահառու։
Միջոցառման շահառու կարող է լինել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների), ով 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել է 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:
❓Որքա՞ն է կազմելու ծրագրում ընդգրկված տնտեսվարողներին տրամադրվող աջակցությունը։
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ և հաշվակվելու է հետևյալ կերպ․
-մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին,
-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում՝
ա. հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը, այսինքն՝ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը, որն էլ կազմում է աջակցության չափը։
❓ Ինչպե՞ս և ու՞մ դիմել աջակցությունն ստանալու համար։
2020 թ․ ապրիլի 1-ից սկսած տնտեսվարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելուն պես տնտեսվարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, որից հետո տնտեսվարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։
Որոշման հղումներ՝
✅ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/359-%D4%BC.pdf
✅ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/417-%D4%BC.pdf