Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հավանական է վարակի հետևանքով ստիպողաբար հերթական անգամ հեռավար ուսուցման անցնելը». Արթուր Սաքունց

August 25, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 1-ից, այնուհետև՝ 15-ից կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսն սկսելու մասին։

 

Բոլոր հիմնավոր մտահոգությունների հետ միասին կարևոր է անդրադառնալ մի քանի այլ հարցի։

 

Ի՞նչ է արվել մարտի կեսերից մինչ այժմ (առնվազն հինգ ու կես ամիս եզակի ժամանակահատվածում) հանրակրթական հաստատություններում շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, մանավանդ որ դրանց իրականացման համար ժամանակն առավել քան բավարար էր։

 

Խոսքը սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման մասին է՝ սկսած զուգարաններից, լվացարաններից, հատակից, առաստաղից, գույքից և այլն։

 

Կրթական քանի հաստատության շենք չի համապատասխանել, և քանիսի խնդիրն է լուծվել՝ հաշվի առնելով հատկապես համավարակի տարածման կանխարգելման պահանջները։

 

Ընդհանրապես նման ծրագիր կազմվել է, թե ոչ, կարիքների գնահատում արվել է, թե ոչ, ինքան միջոցներ են հատկացվել, քանի հաստատության խնդիրներ են լուծվել։

 

Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք պետք է ապահովված լիներ առկա ուսուցման անցնելու որոշման տեսակետից։

 

Հաջորդը հեռավար ուսուցման կազմակերպմանն է վերաբերում։

 

Արվե՞լ է որևէ գնահատում ուսուցման հեռավար մեթոդին հարկադրաբար անցնելու ժամանակահատվածում ամենատարբեր ծագած խնդիրների` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, բովանդակային, ծրագրային, ի վերջո, զուտ մենեջմենթի հետ կապված։

 

Եվ սրա հետ կապված, քանի որ ուսուցման առկա մեթոդին անցնելու դեպքում, եթե հաստատվի վարակի դեպք, ապա ամբողջ դասարանը, նաև դպրոցն անցնելու են առնվազն երկու շաբաթով հեռավար կրթության, լուծված են արդյոք հեռավարի ապահովման հետ կապված արդեն արձանագրված խնդիրները։ Օրինակ՝ ուսուցիչներն և աշակերտները, ովքեր դրա կարիքն ունեն, նվազագույնը, ինտերնետ կապով և սարքավորումներով ապահովվա՞ծ են, թե՞ ոչ։

 

Ճիշտն ասած, թե ինչի հիման վրա է որոշվել այդ երկու շաբաթը չգիտեմ, գուցե դա մեկ վարակակիր անձի մեկուսացման նվազագույն ժամկետն է, բայց առնվազն քսան -քառասուն մարդկանց դեպքում, բոլորը միաժամանակ չեն վարակվելու և հետևաբար միևնույն ժամանակահատվածում չեն գտնվելու մեկուսացման մեջ։ Այսինքն՝ առավել հավանական է հենց վարակի հետևանքով ստիպողաբար հերթական անգամ հեռավար ուսուցման անցնելը։

 

Քանի որ համավարակի բռնկում կարող է լինել ցանկացած տեղում և դպրոցում, նշանակում է՝ պետք է բոլոր դպրոցներում, կրթական հաստատություններում ուսուցանողների և սովորողների հեռավար կրթության ապահովման խնդիրները գնահատված, լուծված լինեն, նաև մշակված լինեն հեռավարի կազմակերպման նոր մեթոդներ՝ հաշվի առնելով մարտ-հունիս ամիսների փորձը։

 

Լուծվա՞ծ են նաև այս խնդիրները, թե՞ ոչ։

 

Ցանկացած որոշում պետք է հիմնված լինի ոլորտի ներկայացուցիչների լայն մասնակցությամբ իրական կարիքների գնահատման և դրանց արդյունավետ լուծման մեթոդների հիման վրա, որպեսզի այն լինի և՛ լեգիտիմ, և՛ հիմնավոր, և՛ հասկանալի, և՛ կառավարելի, և՛ իրականանալի»։

 

mamul.am

Դիտումներ՝ 326

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????