0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Եթե անչափահաս երեխաների մայրը նաև հղի է և չի աշխատում, սակայն ընտանիքի հայրը աշխատում է, արդյո՞ք ընտանիքը կարող է դառնալ Կառավարության 9-րդ միջոցառման շահառու

April 3, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

Մենք շարունակում ենք հրապարակել հեռավար տարբերակներով քաղաքացիներից ստացվող հարցերն ու դրանց պատասխանները։

 

 

 

 

 

Եթե անչափահաս երեխաների մայրը նաև հղի է և չի աշխատում, սակայն ընտանիքի հայրը աշխատում է, արդյո՞ք ընտանիքը կարող է դառնալ Կառավարության 9-րդ միջոցառման շահառու։

 

Պատասխան

 

Ոչ։ Կառավարության 9-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։

Կառավարության որոշմամբ՝ չաշխատելու պահանջը վերաբերում է միաժամանակ երկու ծնողներին։ Տվյալ դեպքում երեխայի հայրը  աշխատող է, հետևաբար՝ ընտանիքը ծրագրի շահառու չի կարող դառնալ։

 

Ծրագրի մասին մանրամասն՝ ստորև👇

 

ՀՀ Կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման շահառուներն են․

 

այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից մինչև 2020 թվկնի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում։ 

 

‼️Այսինքն՝ Կառավարության որոշմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները (միայնակ ծնողը) չեն աշխատում, (գրանցված աշխատող չեն) և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։

‼️Աջակցությունը տրամադրվում է միանվագ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար 26 500  դրամ գումարի չափով:

‼️Աջակցություն ստանալու համար ծնողներից մեկը կամ միայնակ ծնողը սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնի  online.ssa.am կայքում 2020 թվականի ապրիլի 9-ից հետո։

‼️Կարևոր է հիշել, որ այն բոլոր դեպքերում, երբ շահառուն համապատասխանում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, կարող է ընտրել դրանցից այն մեկը, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:


Ծրագրի շահառու չեն կարող դառնալ, եթե

  1. երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:
  2. ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից (ստանում է ընտանեկան նպաստ
  3. երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ եղել է անհատ ձեռնարկատեր, և նրա գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:




‼️Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (ՀՀ ԱՕ հոդված 14, մաս 1): Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի (ՀՀ ԱՕ հոդված 17, մաս 1):

 

✅ Կառավարության որոշումներին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/ կայքում։

✅ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի թիվ 411-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/411.pdf։

✅ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33694/։

✅ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը։

 

Դիտումներ՝ 359

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը