Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը սոցապնախարարությունից պարզաբանումներ է ստացել համավարակի շրջանում իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ

June 26, 2020

COVID-19 | Այլ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 2020 թ. մարտի 16-ից, ՀՔԱՎ գրասենյակը տարաբնույթ զանգեր է ստանում սոցիալապես խոցելի խմբերի քաղաքացիներից՝ հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ, տարեցներ և այլն: Գրասենյակ ահազանգող քաղաքացիները տեղեկացնում են, որ կորոնավիրուսի պատճառով հայտնվել են սոցիալական ծանր կացության մեջ և որևէ աջակցություն չեն ստացել։ Քաղաքացիների շրջանում աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկության պակասը լրացնելու, տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու, հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումների և համապատասխան կառույցներ ուղղորդելու նպատակով 2020 թ. հունիսի 10-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նախարարությունից հայցել էր տեղեկություններ այն մասին, թե համավարակի ժամանակահատվածում ինչ քայլեր են ձեռնարկվում եկամտի հիմնական աղբյուրն ու աշխատատեղը կորցրած քաղաքացիների նվազագույն պարենային ապահովումը կազմակերպելու, Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառու չհանդիսացող ընտանիքների սոցիալական վիճակը մեղմելու ուղղությամբ։

 

ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր տրամադրել նաև տեղեկություններ սոցիալական, այդ թվում և՝ պարենային ապահովման ծրագրերն իրականացնող կազմակերպությունների մասին,  թե ֆինանսական ի՞նչ միջոցների հաշվին են դրանք իրականացվում։ Ինչքանո՞վ են նախարարությունը, մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները ներգրավված սոցիալական ծրագրերի իրականացման մեջ և ի՞նչ չափանիշներով են ընտրվում աջակցության ծրագրերի շահառու ընտանիքները։ 

 

Այս ամենից զատ, ՀՔԱՎ գրասենյակը նախարարությունից խնդրել էր տեղեկություններ նաև պարենային աջակցության ծրագրերից օգտված քաղաքացիների թվի ու սոցիալական աջակցության տրամադրման խնդիրներով զբաղվող  կազմակերպությունների վերաբերյալ:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ տեղեկություններ է տրամադրել ՀՔԱՎ գրասենյակին՝ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ներկայացնելով նաև համագործակցող կառույցների ցանկն ու իրականացվող ծրագրերի շահառուների թիվը: 

 

Նախարարությունը կազմել է սոցիալապես անապահով միայնակ տարեցների, տեղաշարժման դժվարություններ և տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցողների ցուցակները: Դրանք տրամադրվել են սոցիալական աջակցության 55 տարածքային կենտրոններին և կազմակերպություններին: Այս և ինքնամեկուսացած քաղաքացիների տվյալները նախարարություն են ստացվել պարետատան և նախարարության թեժ գծերի միջոցով: Սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներն աջակցություն ստանալու նպատակով  դիմել են նաև մարզպետարաններին, քաղաքապետարաններին և սոցիալական աջակցության տարածքային մարմիններին: 

 

2020 թ. մարտ-մայիս ամիսներին առնվազն 20 կազմակերպություններ սոցիալական աջակցության փաթեթներ են տրամադրել շուրջ 80.000 անձանց: 

 

Բժշկական ցուցումով ինքնամեկուսացած, սննդամթերքի ու հիգիենիկ–ախտահանիչ պարագաների կարիք ունեցող անձանց աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունը 2020 թ.-ի մայիսի 27-ի որոշմամբ մարզպետարաններին հատկացրել է 5-ական մլն. դրամ: Այդ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով նախարարությունը 2020 թ.-ի հունիսի 5-ին մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրել է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների/բաժինների աշխատանքների կազմակերպման ուղեցույցը: Դրանում ներառված են ընտանիքի սոցիալական գնահատման կողմնորոշիչ ցուցանիշները` 

 

  1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը,
  2. զբաղվածության տարածքային կետրոնում հաշվառված լինելը,
  3. սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների հետ ունեցած կապերը, ստացած ծառայությունները. 
  4. ընտանիքում անչափահաս երեխաների, առավելապես որևէ սոցիալական այլ խումբ ունեցողի առկայությունը,
  5. համավարակով պայմանավորված աշխատանք կորցրած լինելը,
  6. մինչ համավարակն՝ օրավարձով աշխատելու հանգամանքը,
  7. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերում ընդգրկված չլինելը, ընդգրկման դեպքում՝ հաշվի է առնվել նաև ստացած օգնության չափն ու ստանալու ժամկետը,
  8. ընտանիքում չափահաս աշխատունակ տարիքի անձանց բացակայությունը կամ միակ կերակրողի հիվանդանոցում բուժում ստանալու հանգամանքը,
  9. բարեկամներից ստացվող օգնությունների դադարեցումը,
  10. պարտքերի առկայությունը,
  11. կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերը,
  12. վարձակալությամբ բնակվելու հանգամանքը,
  13. ընտանիքի անդամի՝ արտագնա աշխատանքի մեկնելու անհնարինությունը (մինչ համավարակն՝ այդ հանգամանքը եկամտի հիմնական աղբյուրը լինելու դեպքում),
  14. քրոնիկ այլ հիվանդությունների առկայություն և/կամ դեղորայքի ձեռք բերման դժվարություններ և այլն:

 

Կարիքների արագ գնահատման այս ուղեցույցը կազմելիս՝  նախարարությունը հաշվի է առել նաև տվյալ ընտանիքի բնակության համայնքի սոցիալական աշխատողի կամ այլ պատասխանատու մասնագետի կարծիքը: 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև 2020 թ. մայիսի 27-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում բնաիրային աջակցություն է տրամադրվելու նաև երևանաբնակ 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և անհրաժեշտ այլ իրերի տեսքով: Առաջնահերթություն կտրվի սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսի համավարակից՝ կորցրել են աշխատանքը և դուրս մնացել Կառավարության աջակցության ծրագրերից: 

 

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Երևանի սոցիալական աջակցության տարածքային բաժինները հեռախոսազրույցի կամ այլ տեղեկության հավաքագրման միջոցով ընտանիքների կարիքների գնահատում են իրականացրել, կազմել ցուցակներ, որոնք էլ պետք է տրամադրվեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ին և նախարարությանը:

 

Պայմանավորված արտակարգ իրավիճակը երկարացնելու հանգամանքով, այժմ աշխատանքներ են տարվում նաև պարենային աջակցության տրամադրման 2-րդ փուլ կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայկական Կարմիր Խաչի Ընկերության կողմից նախատեսվում է առաջիկայում պարենային աջակցության փաթեթներ  տրամադրել շուրջ 16.000 անձանց: 

 

Ստորև ներկայացնում ենք  պարենային աջակցություն տրամադրած կազմակերությունների ցանկն ու շահառուների թիվը:

 

N

Կազմակերպություն

Շահառուների թիվ

1

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

2436

2

Հայկական Կարիտաս

2355

3

ՎորլդՎիժն Հայաստան

2291

4

«Իմ քայլը» հիմնադրամ

2451

5

Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն

19821

6

«Ապագա» հիմնադրամ

2000

7

Երևանի քաղաքապետարան

3550

8

«Հայ» ասոցիացիայի «Հայ տարեց» ծրագիր

3000

9

«Հայ մանուկներ» հիմնադրամ /COAF

1005

10

ՄԱԿ Զարգացման ծրագիր ՄԱԶԾ /UNDP

1600

11

Հայ օգնության ֆոնդ /ՀՕՖ

1700

12

Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի
Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի մասնաճյուղ

215

13

Բարի Մամա

700

14

Արտլանչ

368

15

Արմավիրի աջակցման կենտրոն

130

16

ArmSwissBank

16

17

Սյունյաց Թեմ

80

18

Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցած բարերարներ

6950

19

Մարզպետարանների հետ համագործակցած բարերարներ

15442

20

Բարերար (չի ցանկացել անունը հրապարակայնացնել)

10000

 

Ընդամենը՝

76.110

 

Դիտումներ՝ 882

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????